Մենք մտնում ենք գործընթացի վերջնական փուլ, որի ավարտին նախագահ Թրամփը հավանաբար կորոշի դուրս գալ Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից»,- գրում է The Washington Post-ի վերլուծաբան Իշահան Թարուրին:
Նման ելքի հավանականությունը ավելի է մեծանում՝ հաշվի առնելով փաստը, որ վերջերս ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Մայք Պոմպեոն, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը՝ Ջոն Բոլթոնը, ովքեր ժամանակին համառորեն դեմ էին արտահայտվում այդ համաձայնագրին:
«Միջազգային դիտորդների, օտարերկրյա կառավարությունների և նույնիսկ Պետդեպի կարծիքով՝ Իրանը պահպանում է համաձայնագրի պայմանները, իսկ քննարկվող տարբերակների մեջ չկա Թեհրանի միջուկային հավակնությունները սանձելու ավելի արդյունավետ միջոց»,- նշում է հոդվածագիրը:
«Հիմա, երբ Իրանը և Իսրայելը Սիրիայում ռազմական հակամարտության շեմին են կանգնած, իրավիճակը կարող է ավելի վտանգավոր դառնալ: Թրամփին ոգևորել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուի ելույթը Իրանի անբարեխիղճ պահվածքի մասին: Եթե Թրամփը դուրս գա համաձայնագրից, կնվազի հավանականությունը, որ Իրանի նախագահ Ռոհանին, որ Արևմուտքի հետ դիվանագիտական հարաբերությունների վառ կողմնակից է, կարող է դիմակայել իրանցի կոշտ քաղաքականության կողմնակիցներին, ովքեր կպահանջեն, որ Իրանը նույնպես դադարեցնի իր պարտավորությունները: Մենք կհայտնվենք մի աշխարհում, որտեղ Իրանը աստիճանաբար կգնա դեպի միջուկային զենքը, բավարար ճնշման չի ենթարկվի և չի ձգտի բանակցությունների, իսկ դա նշանակում է, որ մի քանի տարի անց ԱՄՆ-ը դաժան ընտրության առջև կկանգնի՝ ռազմական գործողություններ կիրառի՞ , թե՞ համակերպվի միջուկային զենք ունեցող Իրանի հետ»,- գրում է Թարուրին:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55