Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ՀՀԿ», «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել է, որ բավականին լուրջ և անկեղծ զրույց են ունեցել ԱՀ Նախագահի հետ՝ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին քննարկելով Արցախի անվտանգության հարցը: Գ. Մելիքյանի խոսքով՝ հանդիպումը նպատակ էր հետապնդում նաև Արցախի Նախագահի ազդեցիկ դերը ի նպաստ բերելու ստեղծված ներքաղաքական լարվածության թուլացման և երկխոսության համար: «Համոզված եմ նաև, որ մեր ժողովուրդը սթափ է գնահատում իրավիճակը, և որ այդ սթափությունը մեզ կտանի դրական լիցքերի: Կարծում եմ՝ այն համախմբվածությունը, որ գոյություն ունի ժողովրդի մեջ, պետք է օգտագործել միայն ի շահ մեր պետության անվտանգության ապահովման և տնտեսական վերելքի»,- ավելացրել է Գ. Մելիքյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ ասել է, որ հանդիպման հիմնական նպատակն այն է, որ մեր հանրապետության ներքաղաքական կյանքի լարված իրավիճակում բոլորս միահամուռ կարևորենք պետական և ազգային խնդիրը՝ Արցախի անվտանգությունն ու սահմանների անառիկությունը: «Բնականաբար, այստեղ կան նաև ռիսկեր, և հակառակորդը այս իրավիճակից կարող է օգտվել: Սակայն բոլոր քաղաքական ուժերն էլ այս առումով արտահայտեցին իրենց մտահոգությունները և վերահաստատեցին, որ Արցախի հարցում տարակարծություններ չկան»,- նշել է Մ. Մելքումյանը:
«ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Նախագահ Սահակյանի հետ հանդիպմանը կարևորվել է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է լինի ոչ միայն խաղաղ, այլև հնարավորինս արագ, որպեսզի հակառակորդի մոտ նոր ագրեսիա սկսելու գայթակղություն չառաջանա: «Մենք տեսնում ենք նաև հնարավորություն, որ այս համաժողովրդական շարժումը կզսպի Ադրբեջանին: Այս շարժումից պետք է դուրս գանք ավելի համախմբված, և բոլոր ջանքերն ուղղված են դրան»,- ընդգծել է Ա. Ռուստամյանը:
Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ում քաղաքական իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում էական են ԱՀ ղեկավարության հետ անընդհատ և անմիջական շփումները, տեղեկատվության փոխանակումը, ինչը տեղի ունեցավ նախագահ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում: «Հայ ժողովրդի համար ստեղծվել է աննախադեպ հնարավորությունների մի շրջան, և մեր բոլոր քաղաքական ուժերը, ժողովրդի առաջնորդությամբ և ժողովրդի կամքին ենթարկվելով, պետք է միահամուռ ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հնարավորություններից լավագույնը քաղենք թե՛ տնտեսական, թե՛ ներդրումների, թե՛ միջազգային հեղինակության և թե՛ բանակցային գործընթացում հայկական կողմերի դիրքի ամրապնդման առումներով»- ասել է Ա, Միրզոյանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03