Պատգամավոր Վահան Բաբայանը օրերս անդրադարձել էր Ռուսաստանի դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ցույցերին: Նա մասնավորապես նշել էր. «Հակառուսական տրամադրություն սերմանողները ձգտում են խառնակչական գործունեություն իրականացնել: ՎԱՀԱՆ Բաբայանը վերահաստատում է իր կարծիքը խոսքը միմիայն հակառուսական հիստերիայի մասին է. «Այս ընդհանուր կոնտեքստն ունի երկու բաղադրիչ, որը շատ անգամ մարդիկ չեն կարողանում տարանջատել. նմանատիպ բողոքի ակցիաներ անելով՝ ի վերջո մենք ի՞նչ ենք ուզում եւ ինչի՞ ենք ձգտում: Մեր ազգային շահերը, խնդիրները կամ դիրքորոշումները ճիշտ ներկայացնելը շփոթում ենք այս կամ այն պետության կամ ազգի դեմ ուղղված քարոզչության հետ: Իհարկե, կան մարդիկ, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում՝ կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Վերոնշյալ հարցի շուրջ, այո, բոլորս էլ ունենք այդ ոչ դրական վերաբերմունքը, ինչը, սակայն, բոլորովին այլ հարց է: Կարծում եմ, որ փորձ է արվում մեր դաշնակից պետության նկատմամբ հակաքարոզչություն իրականացնել եւ մեր երկրում երկու ճակատ առանձնացնել՝ դեմ ու կողմ: Այսինքն՝ փորձում են ոչ թե մեր ազգային խնդիրները բարձրաձայնել, այլ հակառուսական տրամադրությունների եւ հակառուսաստանյան գործողությունների շքերթ կազմակերպել: Եվ կարծում եմ, որ իրականում այսպիսի տրամադրություններ հրահրողներն Արեւմտյան աշխարհի ներկայացուցիչներն են»: Իր վերաբերմունքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ, Բաբայանն ասաց. «Ես չեմ կարծում, թե մեր երկրում կարող է գտնվել որեւէ մեկը, որ չքննադատի այդ փաստը: Ուղղակի դեմ եմ, որ բանակցությունների կամ դիվանագիտական խողովակներով խնդիրները լուծելու եւ առաջ շարժվելու փոխարեն մեր պետության շահերից չբխող հայտարարություններ տարածենք»: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն ընդամենը պատրվակ էր ներսի եւ դրսի որոշ ուժերի համար հակառուսական տրամադրությունների տարածման նպատակով: «Պետք է նաեւ նշեմ, որ հակառուսական քարոզչությանը նպաստում են հայտնի կազմակերպություններ եւ անհատներ՝ թե՛ համացանցում, թե՛ իրենց անհատական գործունեությամբ՝ արդյունքում արեւմտյան որոշակի արժեքների քարոզչություն իրականացնելով: Արեւմտյան տարատեսակ կենտրոններ են այս օրերին գովաբանվում՝ ի հակադրություն Ռուսաստանի Դաշնության, եւ նմանատիպ կենտրոնների համար սա հրաշալի պատրվակ է: Բացի դրանից՝ չպետք է մոռանանք տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին, չպետք է մոռանանք ՌԴ-ի հետ մեր ունեցած ռազմաստրատեգիական հարաբերությունների եւ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ լինելու մասին: Պետք է մարդկանց հասկացնել, որ հակառուսական քարոզչություն իրականացնելը, ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու կոչեր անելը կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների: Հակառուսական քարոզչություն իրականացնելու վտանգների մասին խոսելով՝ Վահան Բաբայանն առանձնացնում է Ռուսաստանում միլիոնավոր հայերի բնակության փաստը. «Պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ում միլիոնավոր հայեր են ապրում, Ռուսաստանի հետ դարավոր դաշնակիցներ ենք: Իսկ մեր կողմից նման տրամադրությունների ստեղծումը բնավ էլ Հայաստանի շահերից չի բխում՝ հատկապես այսպիսի լարված իրադրության ժամանակ:
14:09
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01