Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի 6-ին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատասխան տալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ցանկացած քայլի, որը կվերաբերի 2015թ. Թեհրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Ռոհանին ընդգծել է, որ ԱՄՆ-ը կզղջա, եթե համաձայնագրից դուրս գալու որոշում կայացնի:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի հայտնի քննադատ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե մինչ մայիսի 12-ը եվրոպացի գործընկերները չվերացնեն փաստաթղթում եղած թերությունները, Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից:
«Մենք մտադիր ենք դիմակայել Թրամփի՝ միջուկային համաձայնագրի վերաբերյալ ցանկացած որոշման: Համապատասխան կարգադրություններն արդեն տրվել են ատոմային էներգիայի և էկոնոմիկայի գծով իշխանություններին:
Ամերիկան սխալ կգործի, եթե դուրս գա համաձայնագրից»,-ասել է Ռոհանին:
Ինչ վերաբերում է «միջնորդ վեցյակի» անդամ պետություններ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, ապա այդ երկրները շարունակում են հանձնառու մնալ համաձայնագրին:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Դրա շրջանակում Թեհրանը համաձայնել է սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը, ինչի դիմաց Արևմուտքը մասնակի չեղարկել է Իրանի դեմ սահմանված տնտեսական և ֆինասական պատժամիջոցները:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44