Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, անդրադառնալով Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանը, նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելն իր հյուսիսային սահմանների մոտ չի հանդուրժի իրանական թշնամական ռազմական ներկայության ամրապնդումը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Նեթանյահուն Թեհրանի ռազմական ներկայության ամրապնդումը որակել է որպես Իսրայելի դեմ ուղղված գործողություն:
Վարչապետի խոսքով՝ վերջին ամիսներին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի ուժայինները Սիրիայի տարածքում տեղակայում են հարձակողական ու պաշտպանական զինատեսակներ՝ այդ թվում նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, «երկիր-երկիր» դասի հրթիռներ:
«Մենք լի ենք վճռականությամբ՝ մեր դեմ ուղղված իրանական ագրեսիային վերջ տալու հարցում՝ նույնիսկ եթե դա կոնֆլիկտ ենթադրի:
Ավելի լավ է հիմա, քան ավելի ուշ»,-ասել է Նեթանյահուն՝ ընդգծելով, որ թեպետ Իսրայելը չի սրում իրավիճակը, սակայն պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացման:
Նեթանյահուն շեշտել է, որ այն երկրները, որոնք ճիշտ ժամանակին չեն գործում, հետո իրենց սխալների համար շատ թանկ են վճարում:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ռուդի Ջուլիանին Իրանում ժողովրդավարական նորմերի հաստատման թեմայով միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Թրամփն ուզում է իշխանափոխություն անել իսլամական պետությունում, գրում է Politico-ն:
Վաշինգտոնում կազմակերպված միջոցառման ժամանակ Ջուլիանին ընդգծել է, որ նախագահ Թրամփը հանձնառու է այդ գործին:
«Դա Մերձավոր արևելքում խաղաղության հասնելու միակ տարբերակն է ու ավելի կարևոր է քան իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը»,-լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն Իրանն անվանել էր «աշխարհի թիվ մեկ ահաբեկչական պետությունը» ու մեղադրել նրան՝ Մերձավոր արևելքում ահաբեկիչներին ֆինանսավորելու համար:
Այժմ նախագահը սպառնում է չեղարկել 2015թ. Թեհրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրին:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե մինչ մայիսի 12-ը եվրոպացի գործընկերները չվերացնեն փաստաթղթում եղած թերությունները, Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից:
Դրան ի պատասխան Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի 6-ին հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից դուրս գալու դեպքում, ԱՄՆ-ն շատ կզղջա:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Դրա շրջանակում Թեհրանը համաձայնել է սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը, ինչի դիմաց Արևմուտքը մասնակի չեղարկել է Իրանի դեմ սահմանված տնտեսական և ֆինասական պատժամիջոցները:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44