Արթիկ քաղաքում սելավից Բիչախչյանների ընտանիքն ամենաշատ վնասն է կրել։ Հեղեղից 10 օր անց էլ ջրի բերած տուֆի քարերի բարձրությունը գրեթե տան տանիքին է հավասարվում, իսկ սելավաջուրը կոյուղաջրին խառնված դեռ շարունակում է տուն հոսել։ Տան տիրոջ որդին՝ Գրիգոր Բիչախչյանը նշում է՝ եթե տան դիմաց գոմ չլիներ, տունը միանշանակ փլված կլիներ։ Քարերի տակ է մնացել նաև այգու ծառերի մի մասը։
«Ես Ռուսաստանում կաշխատեի, զանգեցին ըսին, թե տունդ ջուրը տարել է։ Ես ինչը՞ղ կարայի ընդեղ մնայի։ Աշխատանքները կիսատ մնաց, հիմա էդ փողերը դժվար էլ տան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց տան տերը՝ Ռուբեն Բիչախչյանը։
Տան տիկինը՝ Սիլվա Հակոբյանը հուսահատված է։ Իրենք անգամ քնելու տեղ չունեն։ Տան գույքը դուրս են բերել, տեղավորել տարբեր անկյուններում, որոշ մասն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Այսքան վնասի դիմաց Կառավարության հատկացրած 4 միլիոն 596 հազար դրամով ընտանիքը չգիտի, ինչպես վերականգնի բնակարանը։
«Չգիտեմ, ահավոր վիճակ է։ Էդ չնչին գումարով էլ ոչ մի բան չենք կարող անել։ Գոնե սրտացավ գան, մոտենան, ասեն՝ բան չկա, մենք էլի կընդառաջենք։ Ո՛չ, ասում են՝ էսքան գումարն է ու վերջ, ընենց մի արեք, որ էդ գումարն էլ ձեր ձեռքից վերցնենք»,- նշեց տիկին Հակոբյանը։
Ընտանիքը տունը վերանորոգել էր, նպատակ ունեին արդեն որդուն ամուսնացնել, բայց գնված ոսկեղենն էլ ջուրը տարավ, մոտ ապագայի ցանկություններն էլ։ Բիչախչյանների բոլոր պլանները հետաձգվել են անորոշ ժամանակով։
Մանրամասները՝ տեսանյութում։
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34