Ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը, պարզվում է, սուտ մատնություն է տվել՝ հայտարարելով, թե իրեն ինքնասպանության փորձի են դրդել զինծառայողներ Ալբերտ Կարապետյանը, Սարգիս Մելքոնյանն ու Վահրամ Տեր- Վարդանյանը:
Նախաքննությամբ ապացուցվել է, որ այս երեք զինծառայողները որեւէ առնչություն չունեն ինքնասպանության դեպքի հետ: Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված քրեական գործը կարճվել է: Մնացած դրվագներով գործն ուղարկվել է դատարան:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ժամկետային զինծառայողներ Ալբերտ Կարապետյանը, Սարգիս Մելքոնյանը, Վահրամ Տեր-Վարդանյանը, Արկադի Ղազարյանը, Հարություն Միրզոյանը, Վահե Ղարիբյանն ու Զավեն Առաքելյանը զորամասի պահեստասենյակ-սպայական աշխատասենյակում բռնություն են գործադրել Արազ Ապրեսյանի նկատմամբ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության մեջ են մտել զինծառայող Գրիգոր Բադոյանի հետ, բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Ինքնասպանության փորձ կատարած Ռազմիկ Աբրահամյանն էլ սուտ մատնություն է կատարել, իսկ Հովհաննես Եղիազարյանն էլ իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգը անփութորեն զորամասի հետախուզական վաշտի սպայական աշխատասենյակ է տեղափոխել եւ առանց հսկողության թողել այնտեղ:
Ալբերտը, Սարգիսն ու Վահրամը կալանավորված են, իսկ մյուսները գտնվում են հրամանատարության հսկողության տակ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում էլ մեղադրյալներից Արկադի Ղազարյանի պաշտպան Արմեն Սարգսյանը հայտնեց, որ առաջին դատական նիստը հետաձգվել է, քանի որ մյուս ամբաստանյալները հրաժարվել են մասնավոր պաշտպաններից:
«Մեղադրյալները պահանջել են հանրային պաշտպաններ: Այդ պատճառով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 27-ին: Կոնկրետ իմ պաշտպանյալի մասով կարող եմ ասել, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը կալանավորված են:
Զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47