ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվի ՀՀ վարչապետ, հստակ է՝ ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն՝ լինելով մեծամասնություն ԱԺ-ում։
«Քաղաքականության մեջ մտնողը եթե որոշել է, որ ամբողջ կյանքում իշխանություն պետք է լինի, ուրեմն քաղաքականության մեջ չի մտել: Բնականաբար պատրաստ ենք, և եթե մենք քաղաքական դիրքորոշումը պահպանելով գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն պատրաստ ենք նաև ընդդիմություն լինել»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրենք որևէ դեպքում չեն փորձի վնասել երկրի անվտանգությանն ու կայունությանը:
«Մենք, ի տարբերություն նախորդ ընդդիմության, պատրաստ ենք դրականը տեսնելու, իսկ բացասականը քննադատելու բանակցային սեղանի շուրջ»,-ասաց նա:
Հարցին, թե կլինեն արմատակա՞ն, թե՞ կառուցողական ընդդիմություն, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ երբ կլինի ծրագիր, ՀՀԿ-ն իր քայլերը կկարգավորի ըստ այդմ:
Հարցին, թե պատրա՞ստ են արտահերթ ընտրությունների գնալ, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական զարգացումներին զուգընթաց իրենք պատրաստ են որոշում ընդունել։
Դիտարկմանը, թե «Ելք»-ից մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը, կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Փաշինյանի կառավարության ծրագրին, հակառակ դեպքում նույն ճգնաժամային փուլում կհայտնվենք, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես եմ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ոչ թե Էդմոն Մարուքյանը»:
Հարցին, թե ճիշտ է, որ վաղը Փաշինյանի օգտին քվեարկելու են օլիգարխ ուժերը, Բաղդասարյանը նշեց, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է նախատեսված, նաև՝ խմբակցության:
«Բոլոր որոշումները կլինեն քաղաքական որոշման արդյունքում, համոզված եղեք՝ շեղումներ չեն լինի»,-ասաց նա և շեշտեց, թե տեսակետներ էին հնչում, թե առնետավազք պետք է սկսի, ՀՀԿ-ն կլքեն անդամները։
«Տեսաք, որ չեղավ»,-ասաց նա:
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42