ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստան ժամանած Barwa Bank-ի նախագահ Շեյխ Համադ Ջասիմ Բին Ջաբեր Ալ-Թանի անձնական գրասենյակի պատվիրակությանը` գործարար Սաիֆ-ուր-Ռեհման Խանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև գործընկեր կազմակերպության` PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնգշենգը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» և ճանապարհաշինական այլ նախագծերի իրականացման ընթացքում հնարավոր համագործակցության ուղիները։
Օգտվելով այն փաստից, որ PowerChina միջազգային խմբի ղեկավարը ևս ներկա է, Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում ընթացող շինարարական աշխատանքներին։ Այն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, որն ընդգրկված է PowerChina կազմակերպության կազմում։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վերոնշյալ հատվածներում դեռևս աշխատանքների մեկնարկից թե՛ ժամկետների, թե՛ որակի լուրջ խախտումներ էին արձանագրվել։
Նա նշեց նաև, որ բազմիցս խոսել է այդ մասին «Սինոհիդրո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարների, «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահի հետ, արդյունքում բավական թերացումներ շտկվել են, բայց աշխատանքի կազմակերպման ձևը դեռևս գոհացուցիչ չէ։
Հայաստանում ընկերությունը ներկայացնող ղեկավարությունը դժվարանում է միջազգային նախագծի չափանիշներին համապատասխան աշխատանք կատարել, այդ թվում նաև` փաստաթղթային ձևակերպումների առումով։
PowerChina կազմակերպության նախագահը լսեց մտահոգությունները և խոստացավ անդրադառնալ բարձրացված բոլոր խնդիրներին։ Նա ասաց, որ իրենք մեծապես շահագրգռված են այս ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնել։
Վահան Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ Հյուսիս-հարավ միջանցքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի և չափազանց կարևոր է այն օր առաջ և որակով իրագործել։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55