Ընտրական օրենսգրքի քննարկումների հարցում ՀԱԿ-ն անզիջում է լինելու եւ մինչեւ վերջ պնդելու է իրենց առաջարկները: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ԸՕ-ի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, ղարաբաղյան խնդրի շուրջ, պատերազմական իրավիճակում համախմբվելու իրենց դիրքորոշումը չի վերաբերում Ընտրական օրենսգրքին:
«Ցուցակների մաքրում չկա, մատների թանաքոտում չկա, ռեյտինգայինը հանելը չկա, ինչպե՞ս եք պատկերացնում շարունակությունը»,- հարցրեց Արամ Մանուկյանը՝ նկատելով, որ իշխանությունը «չբարեհաճեց» իրենց ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին ուղարկած երկրորդ տարբերակի գոնե սկզբունքները:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանն էլ Դ.Հարությունյանը մեղադրեց, որ ՀԱԿ-ը պատրաստակամ չի եղել իրենց լսելու: Ըստ նրա` շատ հարմար է, որ կա իշխանություն, որը փորձում է ողջամիտ լուծում գտնել, համաձայնում է այս և այն առաջարկներին, բայց մեկին, որ չի համաձայնում, կարելի է ասել` դա մեր սկզբունքային մոտեցումն է: Նա նկատեց, որ եթե օրենսգիրքը չընդունվի մինչև նախանշված ժամկետը, կլինի ընտրական ճգնաժամ, բայց իր կարծիքով՝ ԸՕ-ն այդ ժամկետում ընդունված կլինի:
ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Ջհանգիրյանն էլ հիշեցրել է, որ բանակցությունները պետք է հետագայում շարունակեն ոչ թե առաջարկությունների տարբերությունների, այլ ընդհանրությունների վրա շեշտադրում կատարելով:
«Կոնսեսուսն ուլտիմատում չէ, այստեղ համաձայնություններ պետք է ձեռք բերենք: Կարեւորում եմ, որ մեր ամբողջ ուշադրությունը ոչ թե հետընտրական գործընթացների, բողոքարկումների վրա կառուցել, այլ նախնական գործընթացների, խնդիրները կանխելու»,-ասել է նա:
17:27
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56