Հայաստանը շահագրգռված է երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի պահպանմամբ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նրա պնդմամբ՝ ռուսական ռազմաբազայի առկայությունը պետք է Հայաստանին և հայ-ռուսական հարաբերություններին: ՀՀ նախագահը շեշտել է, որ բազան անհրաժեշտ է
Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի պահպանման համար։
«Հայաստանի բանակը շատ մոտ է ռուսական բանակին։ Մեր բանակը տեխնիկապես հագեցվում է Ռուսաստանի կողմից։ Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության նույն կազմակերպության անդամներ են»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Նախագահի խոսքով՝ Հայաստանի ապագա վարչապետը պետք է լրջորեն զբաղվի սահմանների անվտանգության ապահովմամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ է ճանաչում և բավական լավ, բայց իրավիճակն ու քաղաքականությունն այնպիսին են, որ շատ զգայուն պահ է, այսինքն՝ Արցախում լարվածության աճը որևէ դեպքում բացառել չի կարելի։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Սարգսյանը շեշտել է, որ վերջինիս հետ իր հանդիպումները հանդիպումները եղել են շատ կառուցողական։
«Նա երիտասարդ և տաղանդավոր է: Հանճարեղ ձևով զգում ու կառավարում է երիտասարդ ու ոչ երիտասարդ մարդկանց հույզերը, մտքերն ու ցանկությունները։ Բայց դա մի՛ հատկություն է, իսկ թե ինչպիսի վարչապետ կլինի նա՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է Սարգսյանը։
Աղբյուրը՝ «Արմենպրես»
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02