Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի պահպանմամբ։ Այս մասին «Էխո Մոսկվի»ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ես կարող եմ պարզապես ասել, որ մեր երկրի տարածքում գտնվող այդ ռազմաբազան պետք է Հայաստանին։ Ես վստահ չեմ՝ պե՞տք է այն Ռուսաստանին, թե՞ ոչ, դա ինքը՝ Ռուսաստանը պետք է որոշի, ՌԴ նախագահն ու կառավարությունը, սակայն Հայաստանին այն պետք է։ Եվ ես կարծում եմ՝ այդ բազան պետք է նաև ռուս-հայկական հարաբերություններին»,- ասել է նա։
Սարգսյանը նշել է, որ ռուսական բազան անհրաժեշտ է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի պահպանման համար։
«Իմանալով՝ որտեղ է այդ բազան, որքան մոտ է այն հայ-թուրքական սահմանին, ես միշտ նրա պահպանման կողմնակիցը կլինեմ և կպայքարեմ, որ մեր բարեկամական, եղբայրական, ռազմաքաղաքական հզոր հարաբերությունները շարունակվեն»,- ասել է նախագահը։
Սարգսյանը հավելել է, որ Ռուսաստանի Հայաստանի ռազմավարական և ռազմաքաղաքական գործընկերն է։
«Հայաստանում բանակը շատ մոտ է ռուսական բանակին։ Մեր բանակը տեխնիկապես հագեցվում է Ռուսաստանի կողմից, ոչ թե ՆԱՏՕ-ի կամ Չինաստանի։ Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության նույն կազմակերպության անդամներ են»,- նշել է նախագահը։
Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ապագա վարչապետը պետք է լրջորեն զբաղվի սահմանների անվտանգության ապահովմամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ է ճանաչում և բավական լավ, բայց իրավիճակն ու քաղաքականությունն այնպիսին են, որ շատ զգայուն պահ է, այսինքն՝ Արցախում լարվածության աճը որևէ դեպքում բացառել չի կարելի։
«Դա նշանակում է, որ Կառավարությունն առաջին իսկ օրից պետք է լրջորեն զբաղվի դրանով, որպեսզի սահմանների անվտանգությունը, հանրապետության կողմից Արցախի պաշտպանության բանակին աջակցությունն ապահովվեն, և ոչինչ չփոխվի»,- ասել է նա։
Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա ընտրվի վարչապետ։ «Եթե ես իր հետ աշխատել եմ հրապարակում, ենթադրում եմ, որ կկարողանամ աշխատել։ Իսկ եթե նա դառնա վարչապետ, ոչ միայն կկարողանամ, այլև կաշխատեմ իր հետ»,- ասել է նա։
Նախագահն ընդգծել է, որ Փաշինյանի հետ իր վերջին հանդիպումները եղել են շատ կառուցողական։
«Նա երիտասարդ, տաղանդավոր մարդ է, ով զգում է, հանճարեղ ձևով կառավարում երիտասարդ ու ոչ երիտասարդ մարդկանց հույզերը, մտքերն ու ցանկությունները։ Բայց դա մի հատկություն է, իսկ թե ինչպիսի վարչապետ կլինի նա՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է նա։
Սարգսյանը նաև խորհրդի կարգով դիմել է Փաշինյանին՝ նշելով, որ իր համար առաջնահերթ են լինելու օրենքն ու օրինականությունը և Սահմանադրությունը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02