Արցախը մայիսյան Եռատոնին սպասում է բազմաթիվ հյուրերի Հայաստանից և այլ երկրներից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, այս տարին հոբելյանական չէ, և խոշոր միջոցառումներ չեն սպասվում, սակայն իրականացվելու է ավանդական ծրագիրը:
«Ամեն տարի քայլերթով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից գնում ենք դեպի հուշահամալիր: Այնտեղ ծաղիկներ ենք խոնարհում, ծաղկեպսակ ենք դնում՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում, Արցախի պատերազմում զոհվածների հիշատակին: Այնուհետև գնում ենք Շուշի, որտեղ նույնպես միջոցառումներ են նախատեսված, երեկոյան լինում է մեծ համերգ, որից հետո՝ հրավառություն»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Խոսելով Շուշիի վերականգնումից՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ այն իրականում բարդ գործընթաց է: Հարցը միայն այն չէ, որ պետք է շենքեր վերականգնեն, ամեն ինչ պետք է արվի, որ այն լինի կենսունակ քաղաք:
«Այս վերջին տարիներին կարևոր մի քայլ է կատարվել, Շուշիի զարգացման հիմքն է դրվել: Իհարկե, բազմաթիվ տներ են վերանորոգվել, նորերն են կառուցվել, ջրամատակարարման, գազամատակարարման հարցերն են կարգավորվել: Կարևորն այն է, որ Շուշին գիտակրթական, մշակութային կենտրոն դարձնելու հիմքն է դրվել: Այստեղ հիմնվել են ժամանակակից թանգարաններ, համալսարաններ, մի շարք պետական հաստատություններ տեղափոխվել են Շուշի, ինչը շատ կարևոր է»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ շրջանառվում է համահայկական համալսարան հիմնելու գաղափարը:
Նա ընդգծեց, որ սրանով չեն բավարարվելու, Շուշիում այլ ուղղություններ ևս զարգացվելու են: Դավիթ Բաբայանը նշեց, որ Շուշին ժամանակին ուներ առողջարանային մեծ ներուժ, որը, ցավոք, ոչնչացվել է պատերազմի տարիներին:
«Սա մի ուղղություն է, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել: Գիտակրթական ուղղությունից բացի, եթե մենք կարողանանք առողջարանական ինդուստրիան ամբողջական զարգացնել, որն էլ իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանն, ապա Շուշին բավական կենսունակ կլինի»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ այս օրերին համեմատաբար հանգիստ է եղել, չնայած Ադրբեջանը վերջին շրջանում սահմանային որոշ կուտակումներ ետ չի քաշել:
«Մայիսի 9-ը մեզ համար Եռատոն է, մեծ հաղթանակ է, նրանց համար պարտություն է: Բացի դրանից, այս տարի Հեյդար Ալիևի 95-ամյակն է, ինչպես նաև լրանում է 25 տարին, երբ Ադրբեջանը տարածքային ամենամեծ կորուստներն ունեցավ ղարաբաղյան պատերազմում: Սրանք առիթներ են, որպեսզի Ադրբեջանը դիմի սադրանքների, շահարկումների, հատկապես, որ այնտեղ ներքաղաքական իրավիճակը բարդ է: Այս ամենը ևս մեկ անգամ մեզ ստիպում է դառնալ զգոն, լինել աչալուրջ»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42