Այն պահից ի վեր, ինչ Ազգային ժողովում Հեղինե Բիշարյանը գրոհեց Նիկոլ Փաշինյանի վրա և նրան դուրս հրավիրեց՝ տղամարդավարի «ռազբորկայի» խոստումով, էստաֆետը պիտի վերցնեին ՕԵԿ արական սեռի ներկայացուցիչները, քանի որ Բիշարյանի ակնարկը դա էր ենթադրում: Հավանաբար, դա հասկացավ նաև ՕԵԿ-«Հայկական վերածնունդ»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ավելի ճիշտ, նրան հասկացրին՝ տարբեր աղբյուրներից անընդհատ հարցնելով, թե ուր են ձեր տղամարդիկ, որ Հեղինեն է նետվել մարտադաշտ: Եվ Բաղդասարյանը կռահեց, որ վրա է հասել վճռորոշ ժամը՝ ցուցադրելու, թե ինչի են ընդունակ ՕԵԿ-ական քաջորդիները:
Հիմա՝ մի քանի օր շարունակ տղամարդ Հովհաննես Մարգարյանը (), Իշխան Խաչատրյանը և Լևոն Դոխոլյանը զբաղված են իրենց ընդունակությունների ցուցադրմամբ: Չէ, չկարծեք, թե նրանք գնացել, ծեծել են Նիկոլին կամ պայթեցրել են նրա ավտոմեքենան, կամ ջարդուփշուր են արել «Հայկական ժամանակ»-ի խմբագրատունը: Ոչ, ոչ և ոչ: Նման բան չկա: ՕԵԿ-ականների տղամարդկության առավելագույն սահմանը ֆեյսբուքյան էջերում հայհոյանքներ գրելն է: Ու հիշատակած երեք փարթամ-առողջ տղամարդիկ հենց դա էլ արել են:
Ինչեր ասես, որ նրանք չեն գրել Փաշինյան Նիկոլի հասցեին: «Մյուս անգամ մատդ Արթուր Վահանիչի կուսակցության, Տիկին Բիշարյանի վրա էդպես ճողված խոսելով օդի մեջ թափահարելուց առաջ մի լավ ծանր ու թեթև կանես, որ մի օր հանկարծ էդ մատդ համապատասխան տեղ չմտնի»,- գրել է նրանցից մեկը՝ ցուցադրելով ինտելեկտի բարձր մակարդակ: «Մարդ, ով տարիներ շարունակ ժեստերի լեզվով խոսելու համար մեղադրում է ոչ ավել, ոչ պակաս երկրի գլխավոր դատախազին, ում ոչ թե ոտքի տակի կեղտը չարժի, այլ մարդկային ոչ մի նորմով նրա հետ համեմատվելու եզր չունի, օրեր առաջ շատ գռեհիկ ասել է, թե՝ այլանդակ ժեստերով, բերանը ճոռթելով, շիզոֆրենիկին հարիր դրսևորումներով անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայկական Վերածնունդ կուսակցության հասցեին: Ավելի զզվելին այն է, որ նրա այդ ոգևորված ելույթի թիրախը կանայք էին՝ Նաիրա Զորաբյանն ու Հեղինե Բիշարյանը»,- իր գրառումն է թողել մեկ ուրիշը՝ ձեռքի հետ շողոքորթելով դատախազին:
Իսկ ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա պիտի այնքան էլ չզայրանա: Ինչ ցանել է՝ այն է հնձում: Ի վերջո, Փաշինյանի «շկոլայի» լրագրությունն ավելի սարսափելի բառապաշար ունի, քան ՕԵԿ-ում է:
Աղբյուրը՝ shame.am
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58