Վերջին մեկ ամսում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունների՝ առանց ցնցումների տեղի ունենալը պետական խոհեմության արդյունք է:
Այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընթացող վարչապետի ընտրության հարցի քննարկմանը։
Փաշինյանը թվարկեց այն ժամանակաշրջանները, երբ երկրում անկայություն է եղել և նշեց, որ հենց այդ փորձությունների միջով անցնելով՝ հանգել են լռելյայն մի համաձայնության, որ վերջ՝ բռնությունն այլևս տեղ չունի ՀՀ ներքաղաքական կյանքում:
«Ներքաղաքական կյանքում ավտոմատները պետք է լռեն հավիտյան և համախոհության առանցքը պետք է լինի ՀՀ շուրջ հայկական պետականության կայացումն ու հզորացումը»,–ասաց նա և հավելեց, որ հենց սա է լինելու ձևավորվող կառավարության գործառույթը՝ ձևավորել համերաշխության մթնոլորտ, իրավունքի շուրջ ազգային միասնություն։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ում արտոնյալներ չեն լինելու և վե՛րջ, ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու և վե՛րջ, մենաշնորհներ այլևս չեն լինելու, յուրաքանչյուրն իր նախընտրած բիզնեսով է զբաղվելու և վե՛րջ:
Իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վե՛րջ: Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային շրջանում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություն է իրականացնելու՝ առանց վենդետաների, խստորեն պահպանելով օրինականությունը»,-ասաց նա:
ՀՀ վարչապետի թեկնածուն հայտարարեց, թե քաղաքական և տնտեսական հետապնդումների էջն այլևս փակված է Հայաստանում: «Հայկական հեղափոխության հիմնական և ամենակարևոր ուղերձը, որին պետք է հավատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր արդեն տասնյակ ուղերձներ են ստանում սփյուռքից, ովքեր հավաստիացնում են, որ կազմ-պատրաստ սպասում են, որ վերադառնան Հայաստան և լծվեն Հայաստանի շենացմանը: Նա նշեց, որ ովքեր դրսում տասնյակ հաջողված բիզնեսներ են դրել, բայց ոչ Հայաստանում՝ հասկանալի պատճառներով, նրանք ևս պետք է ներդրումներ անեն Հայաստանում:
«Սիրելի հայրենակիցներ ձեր վերադարձի ժամը եկել է: ՀՀ տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին, որը պետք է սկսել անմիջապես և ոչ մի վայրկյան չպետք է հետաձգել, քանի որ Հայաստանի անվտանգության հարցն է»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ պետք է մեկնարկեի մեծ հայրենադարձի սկիզբը, «արտագաղթի անիվը հետ պտտվի»:
«Մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սփյուռքի ներկայացուցիչների հետ գործնական քայլեր իրացնելու համար»,-ասաց նա:
Սփյուռքի ներուժի մասին խոսելով, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չպետք է նսեմացնել հայրենակիցների հնարավորությունները, որոնց տաղանդը, ըստ նրա, բավարար չի օգտագործվում:
«Պետական համակարգում առկա լավագույն ներուժը կօգտագործենք: Պետական համակարգում գործող բոլոր պրոֆեսիոնալների վրա ենք հույս դնում, ովքեր իրեն դիրքին հասել են պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Ազգային այս զարթոնքը, վերածնունդը հնից ազատվելու շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատրաստ է դառնալ ՀՀ նոր քաղաքացի, սպասարկել ՀՀ շահը»,-ասաց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55