Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված Ռուբեն Առաքելյանն իրեն անհամեմատ ավելի լավ է զգում, ավելի հաճախ է կատակում եւ նույնիսկ անեկդոտներ է պատմում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել են Ռուբենի ազգականները:
Նրանց խոսքով, բժիշկներն արդեն հանել են շնչափողային խողովակը եւ Ռուբենը կարող է ինքնուրույն շնչել եւ ուտել: Նա հաճախ է հիվանդանոցի բակ դուրս գալիս հաշմանդամի սայլակով, որը հատուկ նրա համար են պատրաստել` նրա չափով: Երեկ Ռուբենը մոտ 3 ժամ է անցկացրել բակում` վայելելով մաքուր օդը: Ազգականների խոսքով, նա վճռական է տրամադրված եւ հավատում է, որ ամեն ինչ լավ կլինի:
Ինչ վերաբերում է նրա առողջացման գործընթացին, ազգականների խոսքով, դանդաղ, բայց կա առաջընթաց: Ռուբենն արդեն վերականգնողական բուժում է ստանում, կարող է շարժել ձախ ձեռքը: Վերջերս մասնագետները փորձել են նրան ոտքի կանգնեցնել հատուկ սարքի օգնությամբ, որը պահում է նրան:
Բացառված չէ, որ ապագայում Ռուբենին ողնաշարի վիրահատություն անհրաժեշտ լինի: Բժիշկները սպասում են, որ նրա հեմատոմաները վերջնականապես ներծծվեն, որպեսզի հասկանան, թե նրան վիրաբուժական միջամտություն պետք կլինի, թե ոչ: Ամենայն հավանականությամբ 3 շաբաթից նրան ՀՏ կանեն (որն այսօր նրան հակացուցված է) եւ կկարողանան որոշում կայացնել այն մասին, թե որ ուղղությամբ պետք է շարունակվի բուժումը:
Այս պահին Ռուբենի բուժման համար արդեն վճարված է, սակայն եթե նրան ողնաշարի վիրահատություն անհրաժեշտ լինի եւ հետվիրահատական վերականգնում, առկա միջոցները չեն հերիքի, ընտանիքին եւս մի քանի տասնյակ հազար եվրո անհրաժեշտ կլինի:
Հիշեցնենք, որ 19-ամյա Ռուբենը ողնաշարի հատվածում ծանր վնասվածք է ստացել եւ նրա վերջույթներն անշարժացած էին: Սակայն գերմանացի բժիշկները, որոնք ծանոթացել են Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի մասնակիորեն վերականգնել դրանց շարժունակությունը եւ նրան օգնել ավելի ինքնուրույն դառնալ:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34