Այսօր հիրավի պատմական օր է. այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում սկսվելու են անշրջելի փոփոխություններ, և այդ փոփոխություններն անդառնալիորեն գալիս են Հայաստանի Հանրապետություն: Այս մասին ՀՀ ԱԺ հատուկ նիստում «Ելք» խմբակցության անունից իր ելույթում հայտարարեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Անկախ մեր քաղաքական հայացքներից, մեր կուսակցական պատկանելությունից, մենք պետք է ուրախանանք, որովհետև վերջապես Հայաստանում գալիս է փոփոխությունների ժամանակը: Մենք ունենք հնարավորություն բոլորս լծվելու այդ փոփոխություններին: Ունենք հնարավորություն այդ փոփոխությունները նյութականացնելու ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու»,- ասաց Է. Մարուքյանը:
Ըստ պատգամավորի, ակնհայտ էր, որ տասնամյակներով ձևավորված այն համակարգը, որը որ կար, փտել էր իր բոլոր իմաստներով՝ ֆիզիկապես, բարոյապես, արժեքային իմաստով և արդեն անհնար էր այդ համակարգով որևէ բան շարժել առաջ:
«Համակարգը քանդվել է, ժողովուրդ, և մենք այսօր հնարավորություն ունենք կառուցելու նորը, ավելի սկզբունքայինը, ավելի կարևոր արժեքների՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, Հայաստանի Հանրապետության պետական շահերի վրա խարսխված»:
Պատգամավորը նշեց, որ ինքը գիտի, որ «ունենալու ենք օրեր այս շենքում, նաև այլ տեղերում, որտեղ նոր կառավարությանը հնարավորինս խանգարելու են իր ծրագրերն իրագործելու և փորձելու են ամեն բան անել, որ այս հույսերը, զարթոնքը տեղ չհասնի»: Դրանք ապարդյուն ջանքեր են լինելու, վստահեցրեց պատգամավորը:
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42