Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են պետական բարձր պարգևների, ԱՀ ոստիկանության մեկ աշխատակցի շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայիսյան եռատոնը միավորում է մեր ժողովրդի տարբեր սերունդներին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած մեր հայրերին ու պապերին և նրանց հերոսական օրինակով դաստիարակված ու Արցախյան ազատամարտում նոր հաղթանակներ կերտած քաջ հայորդիներին:
«Մեր հաղթանակների ճանապարհը հեշտ չէր, և, ցավոք, մենք ունեցանք անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս անմահացան հազարավոր նվիրյալներ: Սերունդների պարտքն է՝ միշտ վառ պահել նրանց պայծառ հիշատակը, իսկ դրա լավագույն միջոցը մեր անկախ պետականության շարունակական ամրապնդումն է, պաշտպանական համակարգի հետևողական զորացումը, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացումը»,- ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02