ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հայտարարել Իրանի հետ միջուկային հարցերով կնքված միջազգային գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու որոշման մասին: Այս մասին նա տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ու նաեւ նրա ջանքերով ստորագրված գործարքից դուրս գալու դեպքում պայմանագիրը հայտնվում է երերուն իրավիճակում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի դաշնակից պետությունները շարունակում են աջակցել գործարքը:
Գործարքից դուրս գալով` Միացյալ Նահանգները պատրաստվում է վերահաստատել այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ կիրառել էր մինչեւ գործարքը ստորագրելը: Այս մասին տեղեկացնում են Սպիտակ տան պաշտոնատար անձինք: Վերջիններս ասել են, թե 2015 թվականին կնքված գործարքն ուժի մեջ պահելու շուրջ անցկացված բանակցությունները ձախողվել են Իրանի միջուկային վառելանյութի արտադրության վրա դրված սահմանափակումները նաեւ 2030 թվականից հետո ուժի մեջ պահելու Թրամփի պահանջը չբավարարելու պատճառով: Ըստ ներկա գործարքի, այդ սահմանափակումները հանված են:
Թրամփի որոշումը, որը երկար ժամանակ էր քննարկվում եվրոպական դաշնակիցների հետ, այժմ ավելի կխորացնի հակասությունները: Եվրոպական երկրները խոստացել են հարգել գործարքը, եւ կարող են առաջ գալ դիվանագիտական եւ տնտեսական հակասություններ, եթե ԱՄՆ-ը վերսկսի խիստ տնտեսական պատժամիջոցներն ընդդեմ Իրանի:
Իրանի հետ կնքված գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու հանգամանքը նաեւ կարող է սրել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ, որոնք նույնպես այս գործարքը ստորագրած կողմեր են:
Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի որոշումը նրա նախընտրական արշավի ժամանակ տրված խոստումներից մեկն էր, եւ այս քայլին նախագահ Թրամփը գնում է չնայած իր հետ վերջին ժամանակներին եվրոպական առաջնորդների կողմից սկսված լոբիինգի աշխատանքներին:
Հիշենցնենք, որ գործարքից ԱՄՆ-ը դուրս չբերելու հորդորներով են Թրամփին անցյալ տարի դիմել նրա անմիջական օգնականները:
Սակայն այսօր, երբ Թրամփին այս հարցում աջակցում են պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, նրա նկատմամբ ներքին դիմադրությունն այս անգամ կլինի շատ ավելի թույլ:
amerikayidzayn.com
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03