Հայաստանում տոնում են մայիսի 9-ը` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձը եւ Շուշիի ազատագրման օրը:
Մեծ Հայրենական պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ: Հայաստանից՝ ավելի քան կես միլիոն հայ, սփյուռքից եւ ԽՍՀՄ հանրապետություններից՝ 100 հազար հայ, ներառյալ ավելի քան 10 հազար հայուհի: Հայ մասնակիցների կեսը մահացել է քաջարի մահով: Հայրենական մեծ պատերազմի ճակատներում 6 հայկական դիվիզիաներ են մարտնչել, եւս 7 դիվիզիա, որոնց հիմնական կազմում հայերն են եղել:
Հայ ժողովուրդը Հայրենիքին չորս մարշալ է տվել` Հովհաննես Քրիստոփորի Բաղրամյան, Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան, Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով (Խանփերյանց), Սերգեյ Քրիստոփորի Աղանով եւ մեկ ծովակալ՝ Հովհաննես Ստեփանի Իսակով:
Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարում էին դիվիզիաներ եւ ավելի խոշոր միավորումներ: Ավելի քան հարյուրը ԽՍՀՄ-ի հերոսներ են, երկուսը երկու անգամ ԽՍՀՄ հերոս են դարձել՝ Հովհաննես Բաղրամյանը եւ Նելսոն Ստեփանյանը:
Մայիսի 9-ը Հայաստանի նորագույն պատմության համար դարձավ հպարտության եւ հաղթանակի եւս մեկ օր: 1992 թվականի մայիսի 9-ին ավարտվեց Շուշիի ազատագրման գործողությունը: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Շուշին վերածվել էր ադրբեջանական ռազմական հենակետի: Շուշիի ազատագրման գործողությունը սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը:
Հարձակումը կատարվեց մի քանի ուղղությամբ: Այն տեւեց մոտ 26 ժամ: Արդեն մինչեւ մայիսի 9-ի ժամը 04:00-ը թշնամու բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայկական կողմը կորցրեց 58 զինվոր, իսկ ադրբեջանական կողմը՝ մոտ 200: Շուշիի ազատագրումը ղարաբաղյան պատերազմի ընթացքում բեկումնային փուլ դարձավ:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03