ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների հետ ասուլիսում կարևորեց միջազգային հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության հետ:
«Որովհետև առանց այդ երկխոսության հնարավոր չէ լիարժեք հասկանալ Ղարաբաղյան խնդրի էությունը: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ միջազգային կազմակերպությունները, որոնք քաղաքացիական հասարակության խնդիրներով են զբաղվում, երբեմն գուցե ակամա մասնակցում են Արցախի շրջափակմանը, ինչը տվյալ դեպքում նեգատիվ ազդեցություն է ունենում»,-ասաց նա:
Փաշինյանը բացատրեց, որ ի վերջո մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները պետք է հոգ տանեն, աջակցեն Արցախի Հանրապետությանը՝ մարդու իրավունքների, հանրային երկխոսության զարգացման իմաստով, այդ թվում նաև Արցախի և Ադրբեջանի հանրության հետ երկխոսության խողովակներ ստեղծելով:
Իսկ թե ինչ քայլերի շնորհիվ պետք է հասնեն Արցախի միջազգային ճանաչմանը, Փաշինյանը նշեց, որ խնդիրն Արցախի խնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելն է։
Փաշինյանն օրինակ բերեց, թե արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի լրագրողը քիչ առաջ հարց ուղղեց՝ ձևակերպելով «այս տարածքի համար» արտահայտությունը:
«Մենք կարծես թե երկար բանակցային տարիների ընթացքում ինչ-որ մի տեղ համարել ենք, որ միջազգային հանրության համար շատ պարզ է Արցախի խնդիրը, բայց այդքան կարևոր չենք համարել խնդրի էության ներկայացումը: Կարևոր է նոր ջանքեր գործադրել խնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար, մանավանդ երբ ապրիլյան պատերազմին Ադրբեջանի ԶՈւ-ն վայրագություններով աչքի ընկավ, և սա մի ժամանակահատվածում արտահայտված դրսևորումներ չեն: Այդ վայրագությունների մեջ արտահայտվում է հարցի էությունը: Կոնֆլիկտը սկսել է այն պահից, երբ Արցախի ժողովուրդն այդ վայրագություններից պաշտպանվելու խնդիր է ունեցել, այստեղ տարածքը կապ չունի»,-ասաց նա:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02