Ամենակարևոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը, վերջապես, իր ճակատագիրն իր ձեռքը վերցրեց: Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին: Նա կարծում է, որ ստեղծվել է այնպիսի մեծ էներգիա, վերափոխում հայ ժողովրդի մտածելակերպի մեջ, որը մնայուն ազդեցություն է ունենալու:
«Հայ ժողովուրդն այլևս չի հանդուրժի անարդարություն, ընտրակեղծարարություն, կոպիտ կամ օրենք խախտող պաշտոնյանի: Սա շատ լուրջ փոփոխություն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի լինելու կոռուպցիա և այլն, Զուրաբյանն ասաց, թե ինքը հույսը դնում է ոչ թե հայտարարությունների, այլ ժողովրդի ուժի վրա: Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի պարտքն է այնպես անել, որ ժողովրդի արթնացած ուժը չկորի, էներգիան պահպանվի:
«Սա է միակ երաշխիքը, քանի որ քաղաքական գործիչներն ինչքան էլ լավը լինեն, ինչքան էլ վստահելի լինել, միևնույն է, առանց ժողովրդի էներգիայի, վճռականության ու համագործակցության ոչ մի բան չի լինի»,- շարունակեց Զուրաբյանը:
Վերջինս, խոսելով վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին, ասաց, որ իրենք նոր ծնված քաղաքական ուժ չեն, ունեն իրենց նպատակներն ու ծրագրերը, որոնք իրականացնելու են անկախ նրանից, թե ով է լինելու օրվա իշխանությունը: Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին շնորհավորում ենք ընտրվելու կապակցությամբ, նա շատ մեծ գործ արեց ժողովրդի էներգիան արթնացնելու հարցում: Անուրանալի արարք էր դա, դա չի կարելի չգնահատել, բայց ամեն ինչ կախված է նոր հայաստանցիների պահվածքից: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ ժողովուրդը հանգստանալու որևէ առիթ չունի, ոչ էլ նախադրյալներ կան»:
Լևոն Զուրաբյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այն, ինչը չհաջողվեց ՀԱԿ-ին: Զուրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես վերջին հաղթական հարվածն է հասցել, իսկ ՀԱԿ-ն իր դերն է ունեցել դրանում:
«Ես չեմ համարում, որ ՀԱԿ-ին չհաջողվեց, ի վերջո, այս հաղթանակը ինչ-որ մեկինը չէ, իսկ ՀԱԿ-ը քի՞չ է արել այս հաղթանակի համար: Մարտի 1-ի ողբերգությունը նաև սխրագործություն էր, 10 մարդ իրենց կյանքը դրեցին այս հաղթանակի համար, և ոչ ոք թող չասի, որ այդ զոհաբերությունը անպտուղ էր, եթե բոլորով չանցնեինք «Մարտի 1»-ով, այսօր այս հաղթանակը չէր լինի: Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման գլխավոր թեման դարձավ Մարտի 1-ը: Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը սպառնաց նոր Մարտի 1-ով, դա էր հեղափոխության սկիզբը»,-եզրափակեց Լևոն Զուրաբյանը:
23:07
21:14
20:18
19:25
18:31
17:44
17:18
17:04
16:47
16:34
16:17
16:03
14:45
14:34
14:32
14:14
14:06
13:58
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23