Այսօր՝ մայիսի 9-ին, աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ որևէ կասկած չկա, որ Հայաստանի և Արցախի հարաբերությունները կզարգանան բնական հունով և ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ:
՛՛Հայաստանի և Արցախի լավ հարաբերությունների արդյունքում կուժեղանա երկու երկրների դիրքը միջազգային հարթակում: Ես հույս ունեմ, որ նոր շունչ կտրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը՛՛,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց այն, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն:
Ինչ վերաբերում է Արցախի խնդրին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ուզում ենք լուծել այդ խնդիրը, թե ոչ:
՛՛ Անտրամաբանական է, որ Արցախի հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպես կարելի է լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը՝ Արցախը, բանակցությունների սեղանին չի նստել: Արցախի հանրապետության անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը, այսինքն Արցախի հարցի շուրջ բանակցություններին պետքա է մասնակից լինի նաև Արցախը: Ադրբեջանը օգտագործում է ռազմատենչ հայտարարություններ, այս պայմաններում մեր անելիքները երկուսն են. ավելի ուժեղացնել ՀՀ և ԱՀ անվտանգության մակարդակը և միջզգային հանրությանը կոչ անել, որ նա Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ: Ես կարծում եմ, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ միջազգային հանրությունը պետք է հասկանան, որ ՀՀ-ն և ԱՀ-ն չեն ընկրկի այդ ռազմատենչ հայտարարություններից, առավել ևս հիմա, երբ մեր ազգը միասնական է: Արցախի հարցը բանակցությունները պետք է լինեն լիրարժեք՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի մասնակցությամբ՛՛,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արմինե Բրսոյան
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55