Մայիսի 10-ի կառավարության օրակարգում է անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին որոշման նախագիծը:
Նախագծի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, համայնք Խաչիկ 18-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքի 3 021 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով 383,69 քառ.մետր ընդհանուր մակերեսով 2-րդ հարկի տարածքը հետ վերցնել «Խաչիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով 8 տարի ժամկետով հանձնել «Ոսկե Կար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կկնքի պայմանագիր նախատեսելով,
1) Ընկերությունը պարտավորվում է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) տարվա ընթացքում տարածքի շինարարության և սարքավորումների ձեռքբերման համար կատարել 25 մլն. ՀՀ դրամի ներդրումներ և ստեղծել 20 աշխատատեղ,
2) Ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
3) Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում Ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20% չափով,
4) Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, Ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15% չափով,
5) Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
6) Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Ընկերության միջոցների հաշվին:
7) Սահմանել, որ Ընկերությունն ունի անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի գնման նախապատվության իրավունք:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42