«Ժառանգությունը» միանշանակ մասնակցելու է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս պահին չի կարող ասել՝ ինչ ձևաչափով, դաշինքո՞վ, թե՞ առանց դաշինքի, քանի որ դեռ գործընթացներ են ընթանում, որոնք կազդեն որոշումների կայացման, քննարկումների վրա:
«Նիկոլ Փաշինյանին իր թիմով և երկրին պետք է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն օր առաջ անցկացվեն. Հանրապետականի, և այսպես ասած՝ սողացող հեղափոխության համար որքան ընտրություններն ավելի ուշ լինեն, այնքան լավ: «Ժառանգությունն» ամեն պահի պատրաստ է նաև նոր ծրագիր ներկայացնել: Այս անգամ շատ ավելի պատրաստ ենք ընտրություններին մասնակցելու, քան նախկինում՝ռեսուրսների առումով»,-շեշտեց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարևորում է ոչ միայն «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, այլև այն, որ պետք է փոխել «Կուսակցությունների մասին» օրենքը։ Նրա խոսքով՝ շատ փորձագետներ նաև նշում են կապիտալիզացիայի մասին օրենքը, որի շրջանակում իշխանությունը և բիզնեսը պետք է հստակ տարանջատվեն: Նա ընդգծեց, որ անկախ նրանից՝ այս պահին խորհրդարանում քաղաքական մեծամասնության հետ այս հարցերի շուրջ կոնսենսուս կլինի՞, թե ոչ, փոփոխության համար ճանապարհներ կան:
«Ինչպես ազգովի, համաժողովրդական շարժմամբ բոլոր ընդդիմադիրներով պայքարել ենք, կարող ենք մի քանի օր ևս պայքարել , ճնշում բանեցնել, որ փոփոխությունները լինեն, օրենքներն ընդունվեն: Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կարող է և չլինել՝ ունենալով ընդդիմադիր վարչապետ. նրանք նոր իշխանության հետ խորհրդարանում կգնան համագործակցության»,-ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա կարևորեց նաև այն, որ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները «քաղբանտարկյալներն» ազատ արձակվեն և մասնակցեն այս գործընթացներին:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը շեշտեց, որ արմատական , սկզբունքային դիրքերից հանդես եկող ընդդիմությունը մինչ այս ևս մեծ շանսեր է ունեցել, բայց աշխատել է կեղծարարության, ընտրակաշառքի մեխանիզմը:
Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ խորհրդարանական ընտրություններին ծրագիր ներկայացնելու համար կարևոր է նաև տեսնել, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվում, ինչ քայլեր են արվում, որպեսզի հստակ լինի, թե ինչ դիրքավորմամբ են հանդես գալու, ինչ շեշտեր են դրվելու:
«Կախված է նրանից, թե իրավապահ մարմիներում, ուժային կառույցներում ինչպիսի իրավիճակ կստեղծվի, կախված է նրանից, թե ընդդիմության այլ սեգմենտների հետ Նիկոլ Փաշինյանն ինչ հարաբերությունների մեջ կլինի և կախված է նրանից, թե իշխանությունը որքան շուտ կարող է իր ռեսուրսները վերախմբավորել»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02