Ադրբեջանում ամաչում են, որ տարածաշրջանի միակ բռնապետն իրենց ղեկավարն է, Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում կայացած լսումների ընթացքում հայտարարել է ադրբեջանցի լրագրող, «Մեյդան» հեռուստաընկերության տնօրեն Էմին Միլլին.
«Մենք ամաչում ենք, որ այսօր Կովկասում մենք միակ երկիրն ենք, որը չի կարողացել ձերբազատվել հանցավոր բռնապետից, որը զավթել է իշխանությունը»:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հայերին աննախադեպ թռիչք ապահովեց՝ թողնելով Ադրբեջանը բռնապետությունների շարքում, որտեղ ավանդական են ընտրակեղծարարությունները, ընդդիմադիրների խոշտանգումներն ու լրագրողների նկատմամբ ճնշումները: Վերլուծաբան Օդրի Ալսթադի խոսքով, այդ ամենն Ադրբեջանում արվում է թաքուն, իսկ արտաքնապես այլ պատկեր են.
«Ադրբեջանում մենք տեսնում ենք արտաքնապես ժողովրդավարություն, որը չունի բովանդակություն: Ռեժիմն օգտագործում է ժողովրդավարություն եզրույթը, սակայն, իրականում, ստեղծել է իր կատարյալ վերահսկողության տակ գտնվող համակարգ: Իրականում, սա ժողովրդավարության հակառակն է»:
Ավելին, լսումների մասնակիցները նշում են բազմաթիվ հետաքննություններ, որոնք վկայում են Ադրբեջանի ղեկավարության կողմից արտերկրի քաղաքական գործիչներին, փորձագետներին եւ լրագրողներին կոռումպացնելու փաստերի մասին: Ուստի, եզրակացնում է Էմին Միլլին, Իլհամ Ալիեւը վնասում է ոչ միայն սեփական ժողովրդին այլեւ՝ Արեւմուտքի ժողովրդավարությանը.
«Կարծում եմ ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգների Կոնգրեսը հատուկ հետաքննություն նախաձեռնի՝ պարզելու համար, թե արդյոք Ալիեւի վարչակարգը կոռումպացնում է ԱՄՆ-ում քաղաքական գործիչների, լրագրողների կամ փորձագետների»:
Ընդհանրապես, ընդգծում է Օդրի Ալսթադը, բռնապետական ռեժիմները ժողովրդավար պետությունների վստահելի գործընկերներ չեն դառնում.
«20-րդ դարի դասերից մենք սովորել ենք, որ համակարգերը որոնք անձանց, մարդու իրավունքների նկատմամբ ճնշումներ են իրագործում, կարող են լավ գործընկերներ թվալ, սակայն, իրականում դրանք վստահելի չեն, ուստի՝ վատ գործընկերներ են»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55