Չափազանց կարևորում եմ հանրության մեջ հույսի զգացողության վերածնունդը: Այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, առաջիկայում սպասվող զարգացումներին՝ նշեց Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Իրականում թե՛ տնտեսությունը, թե՛ երկրի պաշտպանությունը, կախված են այն բանից, թե ինչպիսի տրամադրություն է հասարակությունում, թե ինչ սպասելիք կա ապագայից: Հասարակության մեջ առաջացել է հույսի զգացողություն դեպի վաղվա օրը, մեծ կապիտալ է ձևավորվել, որը իրավունք չունենք արժեզրկել»,- ասաց նա:
Հարցին, թե, ըստ նրա, Կառավարության կազմն ինչ սկզբունքներով է ձևավորվելու, Մանուկյանը նշեց, որ ինքը չէ, որ պետք է խորհուրդ տա շարժման առաջնորդին և նոր վարչապետին:
«Բայց իմ պատկերացմամբ՝ այս իրավիճակում հեղափոխական ալիքի վրա ձևավորված իշխանությունը պետք է ունենա կառավարություն, որը քաղաքական համակիրների կազմ պետք է ունենա:
Միակ գլխավոր հանգամանքն այն է, որ նոր թիմը պետք է լինի համակիրների թիմ՝ մարդիկ, որ մտածում են նույն կերպ, մտահոգ են նույն խնդիրներով»,- ասաց նա:
Ըստ Հովհաննես Մանուկյանի՝ նախորդ կառավարությունների քաղաքական թիմերը մի խնդիր են ունեցել, շատ լուրջ պրոֆեսիոնալներ են եղել, սակայն արձանագրված չի եղել, որ դա քաղաքական համակիրների կուռ թիմ է, որոնք իրենց առջև դրված խնդիրները կարողանում էին լուծել կուռ, թիմային մոտեցմամբ:
«Յուրաքանչյուր նախարար, ըստ էության, զգում էր պատասխանատվություն միայն իր ոլորտի համար: Սակայն քաղաքական թիմն ունի պատասխանատվություն, միայն մեկ ոլորտը չէ, այլ պատասխանատվություն պետք է զգա Կառավարության ամբողջ դաշտի գործունեության համար»,- ասաց նա և նշեց, որ թիմը հավաքել էին իշխանության շուրջ, ոչ թե պետության:
«Պետք է գնանք կայացած քաղաքական համակարգի, երբ իշխանությունը չէ ձգող ուժը»,- ասաց նա:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02