Երևանի քաղաքապետի ընդունարանում քաղաքացիները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նրանց լսեց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին նա ասաց, որ հարցերը ներկայացնեն աշխատակազմի ղեկավարին։ Փոստանջյանն էլ նշեց, որ քաղաքացիների հետ է ցանկանում ներկայացնել այդ պահանջը։
«Օրենքի պահանջ կա»,- ասաց Արթուր Գևորգյանը։ Քաղաքացիներն էլ նշեցին, որ նա օրենքից չխոսի, և սկսեցին ներկայացնել իրենց խնդիրները։ Նրանք նաև պահանջում էին, որ Տարոն Մարգարյանն իջնի և լսի իրենց։
Լրագրողների հետ զրույցում Ա. Գևորգյանն ասաց, որ քաղաքացիների նման պահանջները կարգավորվում են համապատասխան ընթացակարգերով՝ աշխատակազմի քարտուղարին դիմելով։
Քաղաքացիներից մեկի դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանը տղամարդկություն չունի՝ պարզ ճակատով դուրս գալ և լսել քաղաքացիներին, Գևորգյանը կտրուկ հակադարձեց.
«Տարոն Մարգարյանը միշտ էլ պարզ ճակատով դուրս է եկել, միշտ էլ քաղաքացիների կողքին է եղել։ Խնդրում եմ որևէ մեկին չվիրավորել, ավելի կոռեկտ արտահայտվել»։
Այնուհետև Գևորգյանը լսեց քաղաքացիների պահանջները։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02