«Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևն ու փորձագետ և հաղորդավար Միխայիլ Յուրևը կրկին խոսել են օրեր առաջ «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարությունների մասին:
Հիշեցնենք, որ տվյալ աղմկահարույց հաղորդման ժամանակ Լեոնտևն ու Յուրևը հայտարարել էին, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար, ինչպես նաև՝ սուր քննադատության ենթարկել ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։
Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ն, նախօրեին նույն ռադիոկայանի եթերում Լեոնտևը պնդել է, որ նման հայտարարություն է արել, քանի որ հայ ազգին համարում է յուրայիններ, ավելին՝ դա, ըստ նրա, խորապես հայամետ հայտարարություն էր:
«Դա խորապես հայամետ հայտարարություն էր, դրա իմաստն այն է, որ հայերն ու Հայաստանը մեզ համար օտար չեն, և մենք թույլ ենք տալիս մեզ խոսել նրանց հետ այնպես, ինչպես խոսում ենք յուրայինների հետ, այդ թվում՝ երբեմն կոշտ, երբեմն վիրավորական, սակայն անկեղծ:
Դա հաճոյախոսություն էր, վստահության նշան»,- ասել է Լեոնտևը:
Նա նաև խնդրել է իրեն մեղադրող հայերին հանգիստ թողնել իրեն ու հավաստիացրել է, որ իր հայտնած կարծիքն իր անձնական տեսակետն է ու որևէ կապ չունի նավթային ընկերությունում զբաղեցրած իր դիրքի հետ:
Իր հերթին, Միխայիլ Յուրևն ասել է, որ ինքն ազգայնական անձ չէ և հայերին նորմալ է վերաբերվում:
«Եթե հարցնեք, թե նախկին ԽՍՀՄ տարածքից ռուսներից բացի ո՞ր ազգին եմ ամենաշատը համակրում՝ դա կլինեն, երևի թե, հայերը: Դե, այսպես ասենք, հայերն ու բելառուսները: Եվ դա ոչ թե վերջին տարում, այլ միշտ: Այնպես որ, ներողություն խնդրելու բան չկա», - պնդել է ռուս քաղաքագետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեոնտևն իր մեկնաբանությունում շեշտել էր, որ նման կարծիք է հայտնել «հայ ժողովրդի հանդեպ տածած համակրանքից ելնելով»։
«Ես խոսել եմ այդ մասին, քանի որ համակրանք և հարգանք եմ տածում հայ ժողովրդի ու Ռուսաստանի դաշնակից Հայաստանի հանդեպ։ Եթե նրանք լինեին օտար, կողմնակի անձինք՝ անիմաստ կլիներ խոսել», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչ էր արել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, և միաժամանակ խստագույնս դատապարտել էր Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում անհաջող են համարում հեռուստալրագրող Լեոնտևի արտահայտությունները Հայաստանի մասին և կարծում են, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02