Ցեղասպանությունների դեմ կանխարգելման մասին խոսելը ոչ միայն Հայաստանի իրավունքն ու պարտավորվածությունն է, այլև՝ աշխարհի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին ընդառաջ։
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում քննարկում էինք հարցը՝ ինչպես շարունակել ներուժը, որ կուտակվել էր։ Այնպես ստացվեց, որ այդ միջոցառումների շարքում կայացած առաջին համաժողովի մասնակիցները մեզ կոչ էին անում Հայաստանը դարձնել հարթակ՝ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի համար՝ պայքարելու հանցագործության կանխարգելման, զոհերի իրավունքների պաշտպանության համար։ Ողջ տարին լիքն էր բազմաթիվ իրադարձություններով, Հայաստանը փորձեց այս դերակատարումը ամրագրել»,- նշեց Վիգեն Սարգսյանը։
Վերջինս շեշտեց, որ Հայաստանի շնորհիվ ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց ցեղասպանությունների դեմ կանխարգելման և ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր, ինչը ձեռքբերում էր մեզ համար։
«Երկրորդ ձեռքբերումը մեր աշխատանքն էր ցեղասպանագետների խմբերի հետ, որոնք երկար տարիներ մեծ աշխատանք էին տանում ցեղասպանության կանխարգելման եղանակների շուրջ։ Բայց չկար քաղաքական այն հարթակը, որտեղ միջազգային կազմակերպությունները, քաղաքական գործիչները, դիվանագետները կհավաքվեին՝ պարբերաբար քննարկելու հարցը՝ ցեղասպանության հանցագործությունը։ Մենք եկանք եզրահանգման, որը ֆորումը պետք է դառնա պարբերաբար, որոշում կայացրինք, որ յուրաքանչյուր երկու տարին մեկ ապրիլին պետք է գումարվի ֆորումը»,- մասնավորեցրեց Սարգսյանը՝ նշելով, որ այս տարվա քննարկման կենտրոնը փախստականներն են։
Տարվա ձեռքբերումը, Վիգեն Սարգսյանի գնահատմամբ, հետևյալն էր. «Մենք դադարեցինք Հայոց ցեղասպանության վերաբերել որպես ողբերգության»։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ավելացրեց, որ այս տարի Երևանում կանցկացվի «Ավրորա» մրցանակաբաշխությունը IdEA հիմնադրամի աջակցությամբ, որի նպատակը ցեղասպանության հանցագործության վերապրողների իրավունքների պաշտպանության միջազգային ընթացակարգերի ամրապնդումն է։
«Այս միջոցառումները որևէ բանով չեն զիջելու նախորդ միջոցառումներին, ավելին՝ դրանք գերազանցելու են առաջին համաժողովը»,- նշեց Վիգեն Սարգսյանը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58