Խորհրդարանական կառավարման համակարգը, եթե իհարկե այդ համակարգն իրացնողները իսկապես քաղաքական ազնվություն ունենան, ավելի ժողովրդավար համակարգ է, քան նախագահականը։
Բայց մենք բոլորս լավ գիտենք, որ ժողովրդավարական երկիր կառուցելու գործում ոչ այնքան կարևոր է կառավարման համակարգը, որքան այն թե, ովքեր են այս կամ այն կառավարման համակարգի կատարողները և քաղաքական ինչ արժեհամակարգի են պատկանում նրանք։ Եվ սրանից ելնելով կարող ենք ցավով արձանագրել, որ եթե պառլամենտական համակարգը մեծ հաջողությամբ իրացվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլն, ապա այն դատապարտված է տապալման Հայաստանում, քանի որ նույնն է իշխող վերնախավը։
Բայց մեկ այլ պատճառ էլ կա, ինչի արդյունքում պառլամենտական համակարգը չի կարող հաջողություն ունենալ Հայաստանում՝ թույլ կուսակցությունները։ Պառլամենտական համակարգի հաջողության կարևոր գրավականներից հենց քաղաքական գաղափարախոսությունների բազմազանություն ապահովող իսնտիտուցիոնալ կուսակցություններն են, որոնք հավատարիմ են իրենց գաղափարախոսությանը և կուսակցության քաղաքական սկզբունքներին։ Կարճ ասած՝ որքան շատ սկզբունքային քաղաքական ուժեր, այնքան արդյունավետ զսպման մեխանիզմներ՝ հետևաբար և արդյունավետ կառավարման գործընթաց և համակարգ։
Բայց վերադառնանք հայաստանյան քաղաքական իրականություն և արձանագրենք, որ մեր քաղաքական կուսակցությունները՝ բացառությամբ մեկի, (անունը չեմ նշի, քանի որ բոլորովին համակիրը չեմ այդ կուսակցության, պարզապես փաստն եմ արձանգրում) ոչ ինստիտուցիոնալ են, հիմնականում զուրկ են քաղաքական սկզբունքայնությունից և առաջին հարմար առիթին կընկնեն նույնքան ոչ ինստիտուցիոնալ իշխող կուսակցության գիրկը։ Որպիսի հասկանանք, թե որքան անիմաստ է շատ հայկական կուսակցություների գոյությունը, բավական է հիշել ԲՀԿ-ի դեպքը, երբ մեկ մարդու հեռանալով՝ ուստի ֆինանսական հոսքերի կտրվելով, մեր աչքի առաջ քանդվեց մի ողջ կուսակցություն ու մնաց երկու ավտոբուս ժողովուրդ, եթե ՀՀԿ-ն զրկվի իշխանությունից՝ այս կուսակցության «գաղափարական հետևորդներն» էլ արագ կլքեն այն և դարձյալ կմնա երկու ավտոբուս ժողովուրդ։
Սա իրականում հայկական քաղաքական դաշտի ամենամեծ ողբերգությունն է, և կուսակցական համակարգի արմատական փոփոխությունը կարող է միայն լինել խորհրդարանական համակարգի հաջողության գրավական։
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02