ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քվեարկության չընդունելը և Կրթության ու մշակույթի հանձնաժողով լրամշակման ուղարկելը հիմնավորեց երկու փաստարկով:
Նախ՝ Իսրայելը յուրահատուկ մոտեցում ունի Հայոց և, ընդհանրապես, մյուս ցեղասպանությունների նկատմամբ:
«Այդ տեսանկյունից կարող ենք ասել, որ գոնե մոտ ժամանակներս դժվար է սպասել, որ այդ երկրում Հայոց ցեղասպանությունը կճանաչվի: Իսրայելի էլիտայի մեծ մասը Հոլոքոստին նայում է որպես բացառիկ դեպքի, միակ ցեղասպանության, և այդ առումով դժվար է պատկերացնել, որ Հայոց ցեղասպանության պարագայում նման որոշում կկայացնեն»,- ասել է Սուրեն Մանուկյանը:
Այնուհետև՝ Մերձավոր Արևելքում կա մի պետություն, որի հետ Իսրայելի հարաբերությունները երբեմն վատանում են, երբեմն, հակառակը, լավանում: Այնուամենայնիվ, նրա հետ իր քաղաքականությունն երկարատև կտրվածքով է կառուցում: Դա Թուրքիան է: Հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի շահերից չի բխում:
«Իսրայելի Կնեսետում պարբերաբար հարցն օրակարգում կլինի, և դա շատ լավ է, որովհետև քննարկման թեմա կդառնա, բայց չեմ կարծում, որ մոտ ժամանակներս Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցի ճանաչում լինի: Հասարակական հատվածում առանձնապես խնդիր չկա, շատ դեպքերում Իսրայելի գիտական շրջանակներում կոնսեսուս է, որ կատարվածը ցեղասպանություն է, բայց քաղաքական մակարդակում ներկա փուլում բացառում եմ, որ այդ հարցը մեզ համար դրական լուծում կգտնի»,-հավելել է Սուրեն Մանուկյանը:
Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում արդեն 3-րդ անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ: Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով լրամշակման:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34