Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է Աղվան Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը:
ԱԺ նախագահի ստորագրած արձանագրությունում ասված է. «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»:
Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է գրել մայիսի 2-ին այն բանից հետո, երբ հրաժարվեց մասնակցել մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության քվեարկությանը: ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու որոշում ուներ, սակայն Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ եթե կուսակցությունը պահանջի, պատրաստ կլինի վայր դնել մանդատը:
Դրան հաջորդեց ՀՅԴ ԳՄ հայտարարությունը, որով Աղվան Վարդանյանից պահանջվում էր վայր դնել պատգամավորական մանդատը: Աղվան Վարդանյանը նաև հեռացվել է ՀՅԴ-ից:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42