Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի կոչին, որով վերջինս առաջարկել է ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին իր փոխարեն մեկական շաբաթ անցկացնել բանտում։
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Էրդողանի արձագանքը լրագրողներին է փոխանցել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն, որն օրերս հանդիպել էր Էրդողանի հետ, իսկ մինչ այդ այցելել բանտ՝ Դեմիրթաշին տեսակցելու։
Նրա խոսքով՝ Էրդողանն ասել է, թե «Ես իմ բաժին կալանքը տարել եմ»։
«Ես նրան փոխանցեցի Դեմիրթաշի առաջարկն ու հայտնեցի, որ վերջինս խնդրել է ինձ առաջարկի մասին ասել նաև մյուս թեկնածուներին, ինչին ի պատասխան նախագահ Էրդողանն ասաց․ «Ես իմ բաժին կալանքը տարել եմ»,- պատմել է Ինջեն։
Նշենք, որ տարիներ առաջ՝ 1997 թվականին, Թուրքիայում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո Էրդողանը հայտնվել է բանտում՝ իսլամական բանաստեղծության ընթերցման համար։
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03