Հայաստանի քաղաքացիների 90.8 տոկոսը լիովին դրական է արտահայտվել «Իմ քայլը» շարժման ընթացքում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարի վերաբերյալ՝ չսափրված, գլխարկով, ուսապարկով:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանք»-ը՝ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ կերպարն ընդհանրապես դուր չի եկել հարցվածների 0.9 տոկոսին, 2.7 տոկոսն էլ ավելի շուտ բացասական գնահատական է տվել:
Ինչ եք կարծում, ո՞ւմ, ո՞ր երկրի կողմից էր նախաձեռնված եւ կազմակերպված Թավշյա հեղափոխությունը հարցին հարցվածների 85.7 տոկոսը պատասխանել է, որ դա զուտ հայկական նախաձեռնություն է: «Հարցին 2.1 տոկոսը պատասխանել է, որ Թավշյա հեղափոխությունը նախաձեռնել էր ԱՄՆ-ն, 1.2 տոկոսը՝ Ռուսաստանը, 1.1 տոկոսը՝ ԵՄ-ն, 9.6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին»,- ասաց Նավասարդյանը:
Հեղափոխության, համակարգի նման ձեւաչափով փոփոխությանը համաձայն է հարցվածների 97 տոկոսը, համաձայն չէ 0.6 տոկոսը:
Հարցվածների 36.2 տոկոսը միանշանակ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի առաջիկա 6 ամսից 1 տարվա ընթացքում լուծել ՀՀ առջեւ կանգնած հիմնական խնդիրները, 4.9 տոկոսն էլ հարցին բացասական պատասխան է տվել: «Քաղաքացիների 41.5 տոկոսը ավելի շուտ «այո» պատասխանն է տվել հարցին, 9.9 տոկոսը ավելի շուտ «ոչ» պատասխանը, իսկ 7.4 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- հավելեց Արամ Նավասարդյանը:
Հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցումների միջոցով՝ 809 քաղաքացու շրջանում: Հետազոտությունն իրականացվել է մայիսի 4-9-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզում եւ Երեւանի բոլոր համայնքներում` Երեւանում` 33%, մարզերում` 67%:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02