Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել է ընկերության փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի սկանդալային արտահայտությունները, հայտնում է interfax.ru-ն:
«Միխայիլ Լեոնտևի խոսքերն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների իրականացումը»,- ասված է ընկերության հայտարարությունում:
Ավելի վաղ Կրեմլում անհաջող էին անվանել Հայաստանում իրավիճակի վերաբերյալ Լեոնտևի խոսքերը:
«Այդ խոսքերը ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշման հետ, ինչպես նաև ընդհանուր ոչինչ չունեն և չեն կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք պատմականորեն կան Ռուսաստանի մոտ հայ ժողովրդի հանդեպ»,- ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լեոնտևի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին:
«Տվյալ դեպքում դրանք անհաջող արտահայտություններ էին, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել»,- հավելել էր նա:
Հիշեցնենք, որ «Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևն օրեր առաջ «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար, որն «արյունով, կյանքով, փողերով, գազով, զորքերով փրկել է այդ ժողովրդին», ինչպես նաև՝ սուր քննադատության ենթարկել ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչ էր արել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, և միաժամանակ խստագույնս դատապարտել էր Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ինքը՝ Լեոնտևը, պնդել է, որ նման հայտարարություն է արել, քանի որ հայ ազգին համարում է յուրայիններ, ավելին՝ դա, ըստ նրա, խորապես հայամետ հայտարարություն էր:
«Դա խորապես հայամետ հայտարարություն էր, դրա իմաստն այն է, որ հայերն ու Հայաստանը մեզ համար օտար չեն, և մենք թույլ ենք տալիս մեզ խոսել նրանց հետ այնպես, ինչպես խոսում ենք յուրայինների հետ, այդ թվում՝ երբեմն կոշտ, երբեմն վիրավորական, սակայն անկեղծ: Դա հաճոյախոսություն էր, վստահության նշան»,- ասել է Լեոնտևը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02