Tert.am.- Հայաստանը շարունակում է նախաձեռնողական քաղաքականություն վարել՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերհանմանն ուղղված։ Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին ընդառաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը։
«Ցավոք, այս փուլում մեր անմիջական հարևանությունում՝ մասնավորապես մեր տարածաշրջանում ականատես ենք լինում սարսափազդու երևույթների։ Ֆորումի հիմնական նպատակն է վերհանել բոլոր խնդիրները, որոնք առնչվում են հանցագործության վերհանմանը։ Ուստի հրավիրել ենք բավական լուրջ մասնագետների»,- նշեց ՀՀ ԱԳ փոխնախարարը։
Կարեն Նազարյանն ասաց, որ ֆորումն ունենալու է չորս բաժին, այդ թվում՝ հարց ու պատասխանի ֆորմատով, իսկ վերջում կընդունվի փաստաթուղթ՝ հիմնական թեմաների արծարծմամբ։
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ իր հերթին նշեց, որ ֆորումի ընթացքում ներկայացված բոլոր մտքերը, մտահոգությունները կարող են դառնալ տարբեր պետությունների խորհրդարաններում քննարկման նյութ։
«Ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ ցեղասպանություններով, ցեղասպանության վտանգներով։ Որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ մեր պարտավորությունն ենք համարում դիվանագիտական, հասարակական-քաղաքական հնչեղություն ապահովել միջազգային հանրության համար»,- շեշտեց Արտակ Զաքարյանը՝ հայտնելով, որ ապահովվելու են խորհրդարանականների ներկայությունը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58