ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է Ֆինանսների նախարար:
Նորանշանակ նախարարի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.
Ծնվել է 1971 թվականի մարտի 22-ին, Երևանում:
Կրթություն
1987-1992 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1993-1995 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։
1995-1997 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Մեկ մենագրության, մի շարք հոդվածների և զեկույցների հեղինակ։
Աշխատանքային գործունեությունը
1991-1992 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տեխնիկ։
1992-1993 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ-ծրագրավորող։
1993-1995 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ Նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր։
1995-1996 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ։
1996 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։
1996-1999 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ։
1999 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։
1999 թ. հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։
2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։
2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից[1]:
2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար[2]։
Մանկավարժական գործունեությունը
1993-1995 թթ. - դասավանդել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
2007-2009 թթ. - դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
2007-2010 թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
2005 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել, իսկ 2010 թ. դեկտեմբերի 12-ին վերանշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ։
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ։
ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[3]
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55