«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի պաշտոնական ալիքին (MUTV) տված հարցազրույցումգովաբանել է Հենրիխ Մխիթարյանին։ Հիշեցնենք, որ Մխիթարյանի տեղափոխությունը պաշտոնապես հաստատվել է, սակայն անգլիական ակումբը դեռ չի ներկայացրել ֆուտբոլիստին։
-Ակումբի երրորդ նորեկը լինելու է Մխիթարյանը։ Համոզված եմ՝ շատ երկրպագուներ տեսել են նրա՝ «Բորուսսիայում» ցուցադրած խաղը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից։
-Նախ թույլ տվեք ասել, որ մենք ձեռք ենք բերել Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին (Զլատան Իբրահիմովիչ-խմբ․) և ֆուտբոլիստի, ով ճանաչվել է լավագույնը Բունդեսլիգայում։ Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել ոչ թե երկրպագուների կամ լրագրողների քվեարկության արդյունքում, այլ գործընկերների։ Երբ լավագույնի կոչմանն արժանանում ես ֆուտբոլիստների կողմից, դա շատ բանի մասին է խոսում։
Միկին հիանալի ֆուտբոլիստ է։ Մխիթարյանի խաղի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ նա, չլինելով հարձակվող, այդքան գոլեր է խփում։ Նրա լավ խաղի ապացույցն է նաև գոլային փոխանցումների քանակը․ դա ցույց է տալիս Մխիթարյանի ստեղծարարությունը, խաղը կարդալու, թիմային խաղը հասկանալու ունակությունները։ Դա շատ կարևոր է «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի համար։
Մենք փորձելու ենք միշտ առավելություն ունենալ, և համոզված եմ՝ խաղալու ենք այնպիսի թիմերի դեմ, որոնք փորձելու են հնարավորինս պաշտպանվել։ Նման դեպքերում Մխիթարյանը կարող է արագացնել խաղի ընթացքը։ Նա կարողանում է տեմպ հաղորդել և՛ գնդակով, և՛ առանց դրա, ինչը շատ կարևոր է մեզ համար։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32