Երուսաղեմում այսօր՝ մայիսի 14-ին, կկայանա Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխված ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, հայտնում է BBC-ն:
Դիվանագիտական ներկայացուցչության տեղափոխությունը նվիրված է Իսրայելի հիմնադրման 70-ամյակին: Դեռ այն կրելու է խորհրդանշական բնույթ: Սկզբնական շրջանում նոր դեսպանատան աշխատակիցների թիվը լինելու է 50-60:
Հաղորդվում է, որ ամբողջական տեղափոխումը փոքր-ինչ ավելի երկար կտևի՝ մինչև վեց տարի: Դա կպահանջի նոր շենքի կառուցում, Երուսաղեմում ամերիկացիներին պատկանող հողատարածքների օգտագործում և մոտ 450 տարեց ռուսախոս ներգաղթյալների վերաբնակեցում ԱՄՆ-ի սեփականությունը հանդիսացող սոցիալական կացարանից:
Բացման արարողությանը Վաշինգտոնից ժամանել է մոտ 250 մարդուց բաղկացած պատվիրակություն: Այն կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվի։
Բացի այդ, դեսպանատան բացմանն այցելելու են ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը, ինչպես նաև նրա ամուսինը՝ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:
Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից դեսպանատան տեղափոխման որոշումն առաջացրել է պաղեստինցիների վրդովմունքը, որոնք Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Հազարավոր պաղեստինցիներ են հավաքվում Իսրայելը և Գազայի հատվածը բաժանող պատնեշի երկայնքով՝ ի նշան բողոքի:
09:45
09:02
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44