ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը առաջիկա օրերին պատրաստվում է ընդհանրական ձևով ներկայացնել մոտ ապագայում իրականացնելիք իր առաջին քայլերը:
Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ առաջին անգամ է նախարարություն եկել, բայց արդեն մի քանի օր է, ինչ աշխատանք է տանում թե Հայաստանի ներսում, թե երկրից դուրս՝ ոլորտի խնդիրներին տիրապետող անձանց հետ և նրանց հետ մշտական խորհրդատվական հանդիպումներ է ունենում:
«Առաջիկայում ես կծանոթանամ նախարարությունում առկա խնդիրներին և հստակ գնահատականներ կտամ բոլոր հարցերին: Մենք պետք է շատ արագ լծվենք նաև Կառավարության ծրագրի ներկայացմանը, քանի որ մեր նախարարության առումով նույնպես շատ անելիք կա»,- ասաց Հայրապետյանը:
Անդրադառնալով սփյուռքում գտնվող հայրենակիցներին՝ նա ընդգծեց, որ իրենք փորձելու են ներառական գործընթացներ կազմակերպել, որպեսզի վերջինները ներգրավվեն քաղաքական որոշումների մի մասին:
«Ներդրումների առումով մենք մեծ հույսեր ենք կապում սփյուռքում ապրող մեր բարերարների հետ, բայց ցանկանում ենք ավելի սերտացնել կապերը նաև որոշումներ կայացնելու գործընթացում: Ես առավել քան վստահ եմ, որ միլիոնավոր հայերի մեծ հայրենադարձություն կազմակերպելը շատ իրատեսական է: Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ կա ետ վերադառնալու կամք և ցանկություն, բայց դեռևս չկա համապատասխան մթնոլորտ, որտեղ նրանք կարողանան իրացնել իրենց ներուժը, կարողանան հարմարվել պայմաններին»,- շեշտեց նորանշանակ նախարարը:
Նրա խոսքով՝ այդ հարցում միայն այս գերատեսչությունը չէ, որ անելիքներ ունի, քանի որ երկրում հարկավոր է հաստատել օրինականություն, անողոք պայքար մղել կոռուպցիայի դեմ:
«Հայաստանում պետք է պաշտպանվեն ներդրողների, գործարարների շահերը, պետք է հավասար մրցակցային պայմաններ ստեղծվեն բոլոր «խաղացողների» համար, պետք է վերացվի մոնոպոլիան, և այսպես շարունակ: Մենք կարող ենք իրականացնել մեծ ներգաղթ, սակայն դա կլինի եռանդուն և ամենօրյա ռեժիմով աշխատանքի արդյունք»,- ասաց Հայրապետյանը և հավելեց, որ մթնոլորտը ստեղծելուց հետո կարող են առաջարկել հայրենակիցներին գալ և ապրել Հայաստանում:
Գերատեսչության նորանշանակ ղեկավարը դեռևս չի հանդիպել սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, հնարավոր է, որ այդ հանդիպումը տեղի ունենա մայիսի 15-ին, քանի որ օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացման արարողություն լինի:
Խոսելով նախարարության կողմից նախկինում իրականացված ծրագրերից՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ գերատեսչության կարևոր գաղափարախոսությունը պետք է լինի, նախևառաջ, հայրենադարձության կազմակերպումը:
«Արի տուն» ծրագիրը ևս նման նպատակ է հետապնդել, սակայն հնարավոր է, որ որոշակի ձևաչափեր փոփոխվեն: Չեմ բացառում, որ հնարավոր է լինեն նոր, մի քանի նմանատիպ ծրագրեր, և, կարծում եմ, որ այստեղ կան շատ բաներ, որ պետք է փոխել և շատ բաներ, որոնք պետք է պահպանել: Պետք է փոփոխել հայ համայնքների հետ կապի, հարաբերվելու որակն ու մակարդակը և, առհասարակ, ամբողջ փիլիսոփայությունը: Ըստ իս հայ համայնքները չեն արժանացել այն ուշադրությանը, որին պետք է արժանանային: Մամուլի հետ կապերը նույնպես պետք է փոխվեն և ավելի բարիդրացիական հարաբերություններ ստեղծվեն»,- նշեց նախարարը:
Եզրափակելով խոսքը՝ նա շեշտեց, որ հավատում է հայ ժողովրդին, և, երբ պահը գա, կարվի քայլ, և մի շարք փոփոխություններ իրականություն կդառնան:
23:07
21:14
20:18
19:25
18:31
17:44
17:18
17:04
16:47
16:34
16:17
16:03
14:45
14:34
14:32
14:14
14:06
13:58
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23