Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին բախումներ են սկսվել պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանն ընդառաջ: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վիրավորվել է 12 պաղեստինցի:
Մի քանի հազար պաղեստինցի է հավաքվել սահմանի մոտ, իսկ մի խումբ այլ պաղեստինցիներ, քարեր նետելով, մոտեցել են ցանկապատին: Հակառակ կողմում տեղակայվել են իսրայելցի դիպուկահարները:
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 16.00-ին:
Մարտի 30-ից ի վեր Գազայի սահմանին սկսված բախումների և ցույցերի ընթացքում 54 պաղեստինցի է սպանվել իսրայելական ուժերի կողմից:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում այսօր՝ մայիսի 14-ին, կկայանա Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխված ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը:
Բացման արարողությանը Վաշինգտոնից ժամանել է մոտ 250 մարդուց բաղկացած պատվիրակություն: Այն կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվի։
Բացի այդ, դեսպանատան բացմանն այցելելու են ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը, ինչպես նաև նրա ամուսինը՝ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:
Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից դեսպանատան տեղափոխման որոշումն առաջացրել է պաղեստինցիների վրդովմունքը, որոնք Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Հազարավոր պաղեստինցիներ են հավաքվում Իսրայելը և Գազայի հատվածը բաժանող պատնեշի երկայնքով՝ ի նշան բողոքի:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03