Հայաստանը դրական ու կառուցողական է տրամադրված Ղրղզստանի հետ աշխատանքին ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլև երկկողմ ձևաչափում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ Սոչիում կայացած հանդիպմանը։
«Մենք ավանդաբար ունեցել ենք ջերմ հարաբերություններ, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները ոչ միայն կշարունակեն այդպիսին լինել, այլև կզարգանան։ Ես ցավում եմ, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ամբողջությամբ չեն արտացոլում տնտեսական կապերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ դրա համար կան օբյեկտիվ խնդիրներ, մասնավորապես, երկու երկրների միջև հեռավորությունը, բայց 21-րդ դարում, ըստ ՀՀ վարչապետի, դա չի կարող տնտեսական կապերի զարգացման խոչընդոտ հանդիսանալ։ «Մենք տրամադրված ենք էներգետիկ, դրական աշխատանքի ու բոլոր ջանքերն ենք գործադրելու, որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանան արագ տեմպով»,-ավելացրեց Փաշինյանը։
Ղրղզստանի նախագահն էլ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ։ «Մենք պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ հարցում»,-ասաց Սոորոնբեյ Շարպի Ժեենբեկովը։
Րոպեներ հետո կմեկնարկի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ նիստը վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահների հետ։ Ղազախստանի նախագահի հետ հանդիպում, ըստ օրակարգի, նախատեսված չէ։
Սոչիում մայիսի 14-ին նախատեսված է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որն անդամ-պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները:
Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
Աշխատանքները կմեկնարկեն խմբակային լուսանկարով, որից հետո տեղի կունենան նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02