Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրերով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքեր տանիքների նորոգման ու ներկման, մուտքերի նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ շարունակվում են «Զվարթնոց» օդանավակայանից Երևան մտնող ճանապարհահատվածի հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքի և Հրազդանի կիրճի բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև 14 մանկապարտեզներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մշակութային ծրագիրն ու ժամանակացույցը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը:
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի մշակույթի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես- մրցույթների մեկնարկին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44