Մայիսի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում անցկացվող ուսումնամեթոդական հավաքը: Թեման է՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների աղետների կանխման և արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերում լիազոր մարմինների ստորաբաժանումների կառավարումը՝ նպատակային խնդիրները լուծելու համար»: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Հավաքին մասնակցում են պատվիրակներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարություններից և ՀԱՊԿ քարտուղարությունից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը վերահաստատեց ԱԻ նախարարության հանձնառությունը՝ ակտիվ մասնակցություն ունենալ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կարողությունների շարունակական զարգացման և կատարելագործման գործում:
Հրաչյա Ռոստոմյանը կարևորեց նմանատիպ հավաքների անցկացումը Հայաստանում, և հավաքի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, կազմակերպության գլխավոր քարտուղարի և անձամբ իր անունից, ողջունեց հավաքի մասնակիցներին՝ ընդգծելով ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ՝ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շարունակական կատարելագործման և զարգացման կարևորությունը:
Ուսումնամեթոդական հավաքի ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման լիազոր մարմինների հատուկ ու մարտական պատրաստվածության կատարելագործման, ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ համակարգի կարողություններին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ շրջանակներում անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների վերապատրաստման հետ կապված խնդիրներին:
Օրակարգային քննարկումներից հետո հավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՀՀ Կոտայքի մարզ՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն: Շրջայց կատարելով կենտրոնի տարածքում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները ծանոթացան Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը:
ՀԱՊԿ պատվիրակները ներկա եղան նաև «Անտառային հրդեհի մարում» թեմայով ցուցադրական վարժանքին, որին ներգրավված էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Վարժանքի մասին ամբողջ տեղեկատվությունն իրական ժամանակում փոխանցվեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններին, միաժամանակ՝ նույն նպատակով կապ հաստատվեց նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03