Ամեն ինչ արվում է Վերին Լարսի ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ, որը կտեւի մոտ 4-5 օր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Վրաստանի կառավարությունում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին եւ ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:
Նախարարը առաջնահերթ հետաքրքրվել է Լարսում իրականացվող աշխատանքներով: Վրացական կողմը տեղեկացրել է, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում եւ արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):
Քննարկվել է նաեւ Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60), Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս եւ Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների կարեւորությունը:
Ե՛վ հայկական, եւ՛ վրացական կողմերը նշել են, որ Հայաստանի Հանրապետությունից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո եւ Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաեւ Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման ուղղությունը։
Նշենք, որ Վերին Լարսի անձակետը փակ է հունիսի 23-ից:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34