Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը կարծում է, որ բացարձակ որևէ նշանակություն չունի՝ որ ուժն իշխանություն ունի և որը չունի։ Խնդիրը, ըստ Կոստանյանի, այն է, թե ինչն է երկրի համար լավ և ինչն է վատ։
«Հիմա, անկեղծ ասած, բացարձակ ոչ մի նշանակություն չունի՝ որ կուսակցությունը կլինի իշխանության, կամ ով կլինի վարչապետ։ Մենք բոլորս հասկանում ենք մի բան՝ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ ի դեմս այլ անձի, եթե ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը։ Հետևաբար վստահ եմ, որ Հանրապետական խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գևորգ Կոստանյանը։
Նա լրագրողներին նույնիսկ խմբակցության անունից վստահեցրեց, որ որևէ մեկը «երբեք որևէ բան չի անի երկրին վնաս տալու համար»։
Խոսելով արտահերթ խորհդրարանական ընտրությունների հնարավորության մասին՝ Կոստանյանն ասաց, որ դրանք ինքնանպատակ չեն և դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր։
«Եթե քաղաքական իրավիճակը և քաղաքական դասավորվածությունը այնպիսին է, որ կլինի ընդդիմություն, կլինի իշխանություն, երկուսի գործողությունները ուղղված են բացառապես երկրի բարօրությանը, հետևաբար, իմ խորին համոզմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա», - հայտարարեց Կոստանյանը։
Այդուհաներձ, ըստ պատգամավորի, եթե լինի քաղաքական անհրաժեշտություն, ժամանակը ցույց կտա՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ։ Հարցին, թե ո՞ր դեպքում կարող է քաղաքական անհրաժեշտություն առաջանալ, պատգամավորը պատասխանեց.
«Ինձ համար, քաղաքական անհրաժեշտությունը բացառապես պայմանավորված կլինի խորհրդարան և կառավարություն հակասությամբ, բայց հակասություն՝ որպես ինքննպատակ դրսևորվող։ Սակայն ես վստահ եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կառավարություն-ԱԺ հակասություն չեն կարող ունենալ, նրանք պետք է գործեն հանուն գաղափարի»։
aysor.am
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02