Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայագզի պատգամավոր Կարո Փայլանը նախօրեին Էդիրնեի բանտում հանդիպել է կուսակցության նախկին համանախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հետ, որը շարունակում է կալանքի տակ մնալ 2016 թվականի նոյեմբերից։
Ինչպես հայտնել է Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում, Դեմիրթաշի հետ նա անցկացրել է մի քանի ժամ, այդ ընթացքում իրենք աշխատել են գործնական թեմաների շուրջ։
«Էդիրնեի բանտում այցելեցի նախագահի մեր թեկնածու Դեմիրթաշին։ Ժամերով աշխատեցինք։ Ձեր փոխանցած հազարավոր բարևները նրան փոխանցեցի, նա էլ ձեզ է բարևում։ Էդիրնեից վերադարձել եմ դրական տրամադրությամբ», - ասել է Փայլանը։
Դեմիրթաշի հետ հանդիպելու համապատասխան թույլտվության համար պատգամավորը Թուրքիայի արդարադատության նախարարություն էր դիմել դեռ մեկուկես տարի առաջ։
Նշենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում թուրք-հայկական սահմանը կբացվի։
«Կվերացվի Հայաստանի հանդեպ կիրառվող տնտեսական շրջափակումը, կզարգացվեն անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները, Թուրքիայի կողմից միակողմանի կերպով փակված հայ-թուրքական սահմանը կբացվի՝ առանց նախապայմանների։ Մենք նաև կաջակցենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա արցախյան հիմնախնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման ջանքերին»,- նշված է Դեմիրթաշի նախընտրական ծրագրում։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42