ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալների խնդրի հետ կապված կոչ է արել գործերը տարանջատել՝ քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չկան զոհեր, և գործեր, որտեղ կան զոհեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին: Այս մասին նա խոսել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ միացման ժամանակ:
«Այն գործերը, որտեղ մենք զոհեր չունենք, այդտեղ հարցեր չկան և շատ հեշտ այդ մարդիկ պետք է դուրս գան բանտերից՝ օրենքով սահմանված գործիքի կիրառմամբ: Եթե մարդու դատավճիռն ուժի մեջ է մտել, որոշակի ժամկետով դատապարտվել է ազատազրկման, ապա պետք է նայենք, թե արդյոք նրա պայմանական վաղաժամկետ ազատելու ժամանակը լրացել է, և տեսնենք, թե ինչ օրինական ճանապարհներ կան, որ այդ խնդիր լուծենք: Եթե նման հնարավորություն չկա մտածենք համաներմամբ ազատ արձակելու մասին: Եթե պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չէ կիրառել, ապա պետք է կիրառել ներման ինստիտուտը»,-ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախաքննության փուլում գտնվող գործերի դեպքում պետք է փորձել հասկանալ, թե օրինական ինչ միջամտություն կարող լինել, որպեսզի այդ հարցը լուծվի:«Ես հույս ունեմ, որ որևէ քաղաքացի չի ակնկալում, որ ես պետք է մտնեմ բանտերը դռները բացեմ, ասեմ՝ տղե՛րք, դուրս եկեք: Դա ճիշտ ճանապարհ չէ: «Սասնա ծռերի» գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս գործի հանգուցալուծումը կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի համար: Այս խնդրի վերաբերյալ տարբեր ֆորմատներով հանրային քննարկում կունենանք, դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին կհրավիրենք, կզրուցենք, նրանց նույնպես կլսենք, ամբողջ ինֆորմացիան ի մի բերենք, հասկանանք, թե ոնց ենք լուծում: Ես չեմ խոսում այն տարբերակի մասին, որ ասեմ այս խնդիրը չպետք է լուծենք, պետք է ճշգրիտ գնահատենք իրավիճակը, հասկանանք՝ ինչպես ենք լուծում և ինչ ծավալներով: Նուրբ խնդիր է, պետք է լուծել բացառապես իրավական ճանապարհով, որը որոշակի ընթացակարգ ու ժամանակ է ենթադրում»,- ասաց նա:
«Որպես վարչապետի թեկնածու ԱԺ իմ ելույթի ժամանակ խոսել եմ քաղբանտարկյալների մասին՝ ասելով որ այդ խնդրին պետք է լուծում տրվի՝ ազատվելով քաղբանտարկյալ ունեցող խարանից: Շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարությունից հետո պետք է գնանք և բանտախցերի դռները բացենք ու մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան դուրս եկեք: Դա ճիշտ և օրինական ճանապարհ չէ: Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42