ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, սկանդալ է բարձրացրել ռուսական «Թող խոսեն» («Пусть говорят») հեռուստաշոուի նկարահանման ժամանակ և հարձակվել ներկաներից մեկի վրա, այս մասին գրում է woman.ru կայքը։
Նշվում է, որ այն պահին, երբ ցուցադրվել են Ջիգարխանյանին պատկերող կադրեր, որոնցում նա վատ տեսք է ունեցել ու դժվարությամբ խոսել, Ցիմբալյուկն աղմուկ է բարձրացրել, որ իր նախկին ամուսնուն հասցրել են նման վիճակի։
Դրան ի պատասխան հյուրերից մեկը՝ դերասանուհի Տամարա Սյոմինան հայտարարել է, որ կատարվածի մեջ միակ մեղավորը հենց Ցիմբալյուկն է, ինչին ի պատասխան Ջիգարխանյանի նախկին կինը հարձակվել է 79-ամյա կնոջ վրա ու, ըստ ականատեսների, կարծես փորձել հարվածել նրան։
Արտիստուհուն շտապել է պաշտպանել Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի նախկին աշխատակցուհի Մարգարիտա Չերեսը, որը նույնպես արժանացել է Ցիմբալյուկի ագրեսիվ հակազդեցությանը։ Ըստ ներկաների՝ Ցիմբալյուկը բղավել է նրա վրա ու պահանջել «փակել անատամ բերանը»։
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին:
Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:
Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:
Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը՝ դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55